ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Իրանից նավթային գնումներ կատարելու համար

ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Իրանից նավթային գնումներ կատարելու համար

Հոդվածի առանցքում

  • Բարձրաստիճան պաշտոնյաները այժմ համաձայն են, որ Չինաստանը անտեսել է ԱՄՆ-ի պատժամիջոցները, երբ անցյալ ամիս ներկրել է ավելի քան մեկ միլիոն բարել նավթ Իրանից: Նրանք այժմ քննարկում են, թե ինչպես հակազդել դրան, նշում են ԱՄՆ երեք պաշտոնատար անձինք:

Ուշադրությանն արժանի

 

Նման քայլը կարող է բարդացնել երկու երկրների միջև առևտրային բանակցությունները և հետագայում ևս լարել հարաբերությունները:

Բարձրաստիճան պաշտոնյաները այժմ համաձայն են, որ Չինաստանը անտեսել է ԱՄՆ-ի պատժամիջոցները, երբ անցյալ ամիս ներկրել է ավելի քան մեկ միլիոն բարել նավթ Իրանից: Նրանք այժմ քննարկում են, թե ինչպես հակազդել դրան, նշում են ԱՄՆ երեք պաշտոնատար անձինք:

Պետդեպարտամենտը քննարկել էր չինացի ընկերություններին արտոնություններ տրամադրելու տարբերակը իրանական նավթ գնելու համար որպես վճար նրանց իրանական նավթային ոլորտում կատարած ներդրումների դիմաց, սակայն այդ գաղափարը իրականություն չդարձավ: Ազգային անվտանգության խորհուրդը այժմ առաջ է քաշում ԱՄՆ-ի կողմից չինական ձեռնարկությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, ինչը կխափանի երկու երկրների միջև առևտրային բանակցությունները և հետագա հարաբերությունների զարգացման ընթացքը:

Թրամփի վարչակազմը փորձում է նվազեցնել Իրանի նավթի արտահանումը՝ այն հասցնելով զրոյի, որպեսզի «առավելագույն ճնշման» ենթարկի Թեհրանին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վատթարացող վիճակի պայմաններում: Այն որոշակի հաջողությունների է հասել, քանի որ Իրանի նավթի մի շարք խոշոր սպառողներ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան դադարեցրել են իրենց գնումները ի տաբերություն Պեկինի:

Չինաստանի շարունակական հակառակումը կարծես միտված է տապալելու Թրամփի վարչակազմի ջանքերը՝ Իրանը ճնշելու ուղղությամբ: Վերջին ելույթում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ «իրանական նավթի վաճառքի բոլոր բացառիկ արտոնությունները բացառվում են»:

Ներքին քննարկումներին զուգահեռ, թե ինչպես կարելի է ճնշում գործադրել Պեկինի վրա, Իրանը հայտարարում է, որ հարստացած ուրանի քանակը անցնում է 2015 թ. համաձայնագրով սահմանված չափը, որը բուռն արձագանք է ստանում՝ խառնաշփոթ առաջացնելով, որի արդյուքնում եվրոպական երկրները վերջին օրերին համուզում են Իրանին վերադառնալ համաձայնագրի դրույթների սահմանափակումներին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է Իրանին ՝ կոչ անելով  « զգույշ լինել »:

ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից հայտնի որպես Համատեղ գործողությունների ծրագիր, սակայն դեռևս դիվանագիտական ​​ուղի չի հարթել լարվածության նվազեցման համար: Թրափմը կարգադրել էր ռազմական հարվածներ իրականացնել, երբ Իրանը խոցել էր ԱՄՆ անօդաչու սարքը, սակայն վերջին վայրկյանին հետ կանչել հրամանը:

Վարչակազմը պահանջում է, որ Իրանը համապատասխանի միջուկային հաամաձայնագրի պայմաններին, թեև Թրամփը բազմիցս ասել է, որ դա «պատմության ամենավատ գործարքն է»: Նրա օգնականները փորձում են բացատրել, թե ինչպես են նրանք ստիպելու Իրանին ներգրավել նոր բանակցություններում՝նոր համաձայնագիր կնքելու համար ավելի շատ ճնշումների միջոցով:

Չորեքշաբթի Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արտակարգ նիստում, որն ավարտվեց առանց ընդհանուր հայտարարի , ԱՄՆ-ի պաշտոնյաները մեղադրեցին Իրանին «միջուկային շորթման» մեջ և սպառնացին սահմանել նոր պատժամիջոցներ: «Կառավարիչների խորհրդի հատուկ նիստն ավարտվեց առանց արդյունքների Ամերիկայի համար», – հպարտությամբ ասել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Թրափմը նշել է, որ շուտով պատժամիջոցները զգալիորեն կաճեն, բայց չի նշել, թե ինչ կարող է անել Իրանը՝ դրանցից խուսափելու համար:

Հուլիսի 7-ի իր ելույթում Բոլթոնն ասել է. «Մենք կշարունակենք ավելացնել ճնշումը Իրանի ռեժիմի վրա, մինչև վերջինս չհրաժարվի իր միջուկային զենքի ծրագրերից և վերջ դնի Մերձավոր Արևելքում իր գործողություններին, ներառյալ աշխարհում ահաբեկչություն իրականացնելուն և աջակցելուն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment