ԱՄՆ ներգաղթային նոր քաղաքականությունն օտարերկրյա ուսանողներին թույլ չի տալիս իրենց հմտություններն օգտագործել Նահանգներում
Հոդվածի առանցքում
- Ուսանողները ամերիկյան դպրոցներում, համալսարաններում սովորելու ցանկությունը կորցնում են, սա էլ նշանակում է, որ օտարերկրյա ուսանողների գումարներից կախում ունեցող հաստատությունները զրկվում են այդ եկամուտից:
Ուշադրությանն արժանի
Գործազրկությունը ցածր է, տնտեսությունն աճում է, խոշոր ընկերությունները նորավարտ, հմուտ աշխատողների կարիք ունեն: Վերջին շրջանում աշխատանքի ընդունվածների մեծ մասը օտարերկրյա ուսանողներ են, որոնք դիմել են H-1B վիզայի համար:
Սակայն հիմա, Թրամփի ներգաղթային քաղաքականության շնորհիվ, նրանք չեն կարողանում աշխատել: Այս քաղաքականության հետևանքով տնտեսությունն ու աշխատողները տուժում են: Սա պետության համար սարսափելի քաղաքականություն է:
Նախկինում, նորավարտ ուսանողները, որոնք դիմում էին H-1B տեսակի վիզայի համար, կարող էին մնալ երկրում և աշխատել: Ներգաղթային նոր քաղաքականությունն այդ անձանց թույլ է տալիս մնալ երկրում, բայց արգելում է աշխատել: Հենց այդ մարդիկ աշխատեն, նրան մուտքը ԱՄՆ կարգելվի երկար ժամանակով:
Այսպես չպետք է լիներ: Այս աշխատողներն արդեն դիմել էին վիզայի համար, իսկ ուսանողական ժամկետանց վիզաներով մարդկանց համար մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ էին տվել: Սա նշանակում էր, նրանք կշարունակեին աշխատել:
Վերջնաժամկետն անցավ, դիմումները չվերանայվեցին: Ցավալի է նաև, որ Թրամփի վարչակազմը չեղարկել էր նաև գործընթացն արագացնելու համար ավելին վճարելու հնարավորությունը:
Ընկերություններն աշխատուժի կարիք ունեն, աշխատունակ աշխատակիցները գործազուրկ են ու սպասում են, որ ԱՄՆ Քաղաքացիության ու Ներգաղթային հարցերով ծառայությունը սկսի զբաղվել դիմումներով:
Թվում է՝ չնչին հարց է: ՈՉ:
Մի կողմից ԱՄՆ ընկերությունները կորցնում են իրենց ընդունած աշխատակիցներին, քանի որ վերջինները սպասում են թույլտվության: Մյուս կողմից, օտարերկրյա ուսանողները, որոնք ցանկանում են աշխատել և նպաստել ԱՄՆ բիզնեսի ու տնտեսության զարգացմանն ու աճին, չեն կարող աշխատել: Սա կարող է նրանց ստիպել հայացքը փոխել այլ վայրեր:
Բացի այդ վիզաները ժամանակին չմշակելու հետևանքով ուսանողները ամերիկյան դպրոցներում, համալսարաններում սովորելու ցանկությունը կորցնում են, սա էլ նշանակում է, որ օտարերկրյա ուսանողների գումարներից կախում ունեցող հաստատությունները զրկվում են այդ եկամուտից:
Սրանք լուրջ խնդիրներ են, որոնցից հնարավոր է խուսափել: Թրամփի ներգաղթային կոշտ քաղաքականությունը ուսանողների, ընկերությունների և տնտեսության հաշվին չպետք է իրականացվի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: