ԱՄՆ-ի Սենատը կրկին փորձում է Ռուսաստանի պատժամիջոցների մասին օրինագիծ անցկացնել
Հոդվածի առանցքում
- Միացյալ Նահանգների երկու կուսակցությունների սենատորները չորեքշաբթի օրինագիծ են ներկայացրել, որը ԱՄՆ-ում կայացած ընտրությունների և Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի համար նոր պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Դա Կոնգրեսի ջանքերից էր՝ միտված նախագահ Դոնալդ Թրամփին ստիպելու կոշտ արձագանք տալ Մոսկվայի գործողույուններին:
Ուշադրությանն արժանի
Միացյալ Նահանգների երկու կուսակցությունների սենատորները չորեքշաբթի օրինագիծ են ներկայացրել, որը ԱՄՆ-ում կայացած ընտրությունների և Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի համար նոր պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Դա Կոնգրեսի ջանքերից էր՝ միտված նախագահ Դոնալդ Թրամփին ստիպելու կոշտ արձագանք տալ Մոսկվայի գործողույուններին:
Այն ներկայացրեցին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մյուս անդամները: Դա գործող օրենսդրության ավելի կոշտ տարբերակն է, որը նախորդ տարի ներկայացվել էր երկու օրենսդիրների կողմից, բայց չէր անցել:
Թրափմը, ով նախորդ կոնգրեսականների ջանքերը հետ միասին գնացել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ավելացմանը, սակայն երբեմն էլ դժկամությամբ, պետք է ստորագրի ընդունված օրինագիծը դրան օրենքի ուժ տալու համար:
Սպիտակ տունը անմիջապես չի արձագանքել օրինագծի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին:
Նոր պատժամիջոցների թիրախները ներառում են ռուսական բանկերը, որոնք աջակցում են արտասահմանում ընտրությունների միջամտելու ջանքերին, երկրի կիբեր ոլորտին, և անհատներ, ովքեր «նպաստում են անօրինական և կոռումպացված գործունեությանը անմիջականորեն կամ անուղղակիորեն ծավալմանը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից »:
Օրինագիծը նախատեսում է նաև մի շարք խիստ միջոցներ Ռուսաստանի նավթի և գազի ոլորտի նկատմամբ, որը կազմում է Ռուսաստանի կառավարության եկամուտների շուրջ 40 տոկոսը, այդ թվում, պատժամիջոցներ այն մարդկանց հանդեպ, ովքեր աջակցում են ապրանքների, ծառայությունների կամ ֆինանսներ, երկրում նավթի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ՌԴ-ից դուրս գտնվող ռուսական պետական էներգետիկ նախագծերը, ներառյալ հեղուկ գազի նախագծերում ներդրումները, որոնց նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն:
Համաշխարհային էներգետիկ ընկերությունները, ներառյալ BP- ը, Shell- ը և ENI- ը, ամենայն հավանականությամբ, դեմ կլինեն օրինագծին, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող ընկերությունները, ներառյալ Exxon Mobil Corp- ը և Chevron Corp- ը: BP- ն ունի մոտ 20 տոկոս Ռոսնեֆտ ընկերությունում, որը Ռուսաստանի ամենամեծ նավթային արտադրողն է:
Բրայեն Օ’թուլը, ով աշխատել է Միացյալ Նահանգների գանձապետարանում նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, ասում է, որ Կոնգրեսը այս առնչությամբ բանակցություններ է վարում Թրամփի վարչակազմի հետ, չնայած որոշ դրույթներ, հատկապես էներգետիկայի մասով, պետք է վերանայվեն բավարար աջակցություն ստանալու համար:
«Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի վրա զայրացած են այժմ ոչ միայն Դեմոկրատական կուսակցությունը », – ասել է Օ’թուլը:
Պայքարը Թրամփի հետ
Կոնգրեսի անդամները, այդ թվում նաև Թրամփի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, նախագահին դրդում են ավելի ակտիվորեն գործել Մոսկվայի դեմ իր նախագահության ընթացքում, որը ստվերվել էր Ռուսաստանի հետ կապված գործով:
ԱՄՆ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերը ուսումնասիրում է ռուսական միջամտությունը 2016 թ. ԱՄՆ ընտրություններին և Մոսկվայի հնարավոր շփումը Թրամփի քարոզչական թիմի հետ: Ռուսաստանը հերքել է ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքը, իսկ Թրամփը հետաքննությունը անվանել է վհուկների որս:
Սենատը, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն, անցյալ ամիս ձախողվեց ընդունել օրինագիծը ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ կապված ռուսական ընկերությունների վերաբերյալ: Օրենսդիրները խոստացել են կրկին փորձել:
Մենենդեզը հայտարարել է, որ Կոնգրեսը ցանկություն է հայտնել արձագանքել Սիրիայում տեղի ունեցող հումանիտար աղետին, որտեղ Ռուսաստանը պաշտպանում է նախագահ Բաշար ալ-Ասադին, Մոսկվայի ագրեսիային Ուկրաինայում և «միջազգային նորմերի ոտնահարման»:
Գրեհամը, ով առաջատար դեր ունի հանրապետականների արտաքին քաղաքականության ոլորտում և Թրամփի դաշնակիցն է, հայտարարել է, որ ինքը պատրաստվում է Մոսկվային ուղարկել կոշտ ուղերձ:
«Մեր նպատակն է փոխել ստատուս քվոն և նշանակալից պատժամիջոցներ և միջոցներ կիրառել Պուտինի Ռուսաստանի դեմ», – հայտարարել է Գրեհեմը: «Պետք է դադարեցնել և խուսափել ԱՄՆ ընտրական գործընթացում միջամտեությունը, ամերիկյան ենթակառուցվածքներում կիբերհարձակումները, դուրս բերել Ռուսաստանը Ուկրաինայից և դադարեցնել Սիրիայում քաոսը»:
Օրենքը, որը կոչվում է « Ակտ Կրեմլի ագրեսիայից Ամերիկյան անվտանգության պաշտպանության մասին», հայտնի որպես DASKA, կստեղծի ԱՄՆ քաղաքական գրասենյակներ կիբեր պաշտպանության և պատժամիջոցների համակարգման համար: Այն ներառում է նաև Պուտինի ակտիվների վերաբերյալ զեկույց:
Օրինագիծը ներկայացրեցին նաև հանրապետական սենատոր Քորի Գարդները և դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը և Ջեն Շահինը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ