ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ. Ռուսական զենքերը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ. Ռուսական զենքերը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հինգշաբթի հայտարարել է, որ ռուսական զենքի մատակարարումները, ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին խանգարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ուշադրությանն արժանի

Խոսելով Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի մասին` Բոլթոնը լրագրողներին ասել է, որ երկու երկրներին ռուսական զենքի վաճառքը «չի նպաստել վեճի լուծմանը, քանի որ դա Ռուսաստանի համար երկու կողմերի վրա ազդելու լծակ է»:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի շրջան է, որը 1994 թ.-ին պատերազմի ավարտից հետո գտնվում է Հայաստանից աջակցություն ստացող էթնիկ հայկական ուժերի հսկողության տակ: Հակամարտության կարգավորման միջազգային ջանքերը փակուղի են մտել:

Ռուսաստանը ձգտում է բարեկամական կապեր պահպանել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցում հակամարտության մեջ են: Ռուսաստանը ռազմակայան ունի Հայաստանում և տրամադրում է իր զենքի զգալի մասը, սակայն նա նաև Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարողն է:

Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կվերանայի՞ երկու երկրներին զենք վաճառելու արգելքը, Բոլթոնն ասել է, որ Վաշինգտոնը կքննարկի այդ հարցը:

«Մենք ամերիկացիներ ենք: Մենք հավատում ենք մրցակցությանը որպես բարելավման խթան», – ասել է նա: «Մեր ռազմական տեխնիկան, բոլոր դեպքերում, ավելի լավն է, քան ռուսներինը: Կարծում եմ, հարցը պետք է քննարկենք մեր օրենքների շրջանակում»:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք փորձում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման միջնորդ լինել:

Մինչև Հայաստան ժամանելը, Բոլթոնն այս շաբաթ այցելել էր Ռուսաստան և Ադրբեջան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment