ԱՄՆ-ի հրթիռակոծումների մասին նախազգուշացումից օրեր անց Իրանը հայտարարել է, որ հակահարված կտա իսրայելական հարձակումներին

ԱՄՆ-ի հրթիռակոծումների մասին նախազգուշացումից օրեր անց Իրանը հայտարարել է, որ հակահարված կտա իսրայելական հարձակումներին

Հոդվածի առանցքում

  • Դամասկոս կատարած այցի ընթացքում Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին զգուշացրել է իր երկրի թշնամի Իսրայելին` իրանական դիրքերի վրա Սիրիայում հետագա հարվածներ հասցնելու մասին: Թեհրանը հայտարարում է, որ միայն խորհրդատվական դեր է ստանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի համար վերջինիս պայքարում ընդդեմ ապստամբների եւ ջիհադիսների, Իսրայելը մեղադրել է հեղափոխական շիա մուսուլմանական տերությանը`պատերազմական երկրում ռազմական կայաներ ստեղծելու փորձի մեջ:

Ուշադրությանն արժանի

 

 

Իրանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նախորդ շաբաթ զգուշացրել են, որ Իսրայելի գործողությունները Սիրիայում կարող են հանգեցնել լայնածավալ հակամարտության:

Երկուշաբթի օրը Դամասկոս կատարած այցի ընթացքում Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին զգուշացրել է իր երկրի թշնամի Իսրայելին` իրանական դիրքերի վրա Սիրիայում հետագա հարվածներ հասցնելու մասին: Թեհրանը հայտարարում է, որ միայն խորհրդատվական դեր է ստանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի համար վերջինիս պայքարում ընդդեմ ապստամբների եւ ջիհադիսների, Իսրայելը մեղադրել է հեղափոխական շիա մուսուլմանական տերությանը`պատերազմական երկրում ռազմական կայաներ ստեղծելու փորձի մեջ:

«Եթե այս գործողությունները շարունակվեն, միջոցներ կձեռնարկվեն համաչափ որպես դաս իսրայելցի ստախոսների եւ քրեածին կառավարիչների դեմ», – ասել է Շամխանին, ըստ Tasnim լրատվական գործակալության:

Իրանը օգնեց մոբիլիզացնել Մերձավոր Արեւելքում եւ նրա շրջակայքում շիա մուսուլմանական ուժերը, ի պատասխան Սիրիայի 2011 թ. ապստամբության, որտեղ Ասադը դիմակայեց ԱՄՆ-ին եւ նրա տարածաշրջանային դաշնակիցներ Քաթարին, Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային: 2013 թ. Իսրայելը նույնպես հովանավորել է օկուպացված Գոլանի բարձունքների հարեւանությամբ մի շարք ապստամբ խմբավորումներին եւ թիրախավեորել Իրանի դիրքերը Սիրիայում:

Երկու նախաձեռնությունները, որոնք հիմնականում գաղտնի են պահվել, վերջին ամիսներին դարձել են ավելի թափանցիկ, քանի որ իսրայելցի պաշտոնյաները խրախուսում են Թեհրանի դեմ ուղղված իրենց քարոզարշավը եւ նրա լայնածավալ գործողությունները ողջ տարածաշրջանում: Իսրայելական հետախուզության նախարար Իսրայել Կացը սեպտեմբերին հայտնեց,որ «Իսրայելը ավելի քան 200 անգամ ռազմական գործողություններ է կատարել Սիրիայի ներսում», իսկ անցած ամիս Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավար Գադի Էիսենկոտը քննարկել է իր երկրի աջակցությունը ապստամբ խմբերին »: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնիսկ քննարկել է նույն շաբաթվա «հարյուրավոր» հրթիռակոծումները:

Նեթանյահուի մեկնաբանությունները առաջ եկան այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները պատասխանատվություն ստանձնեցին Դամասկոսի իրանական զենքի պահեստի դեմ հարձակումներ կատարելու մեջ եւ հետագայում հաջորդ շաբաթ հարվածներ հասցրեցին մի քանի իրանական եւ սիրիական թիրախների դեմ, իբր ի պատասխան Սիրիայից իրանական ուժերի կողմից արձակված հրթիռի: ՄԱԿ-ի կողմից հիմնադրված ընդդիմադիր Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը պնդում է, որ սպանվել է մինչեւ 12 իրանցի, չնայած դրա մասին լռում են պաշտոնական Իրանի, Սիրիայի կամ Ռուսաստանի զեկույցները:

Իսրայելի եւ Իրանի պաշտոնյաների միջև թշնամական հռետորաբանությանը զուգահեռ, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոցը Կոնգրեսում անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ «Իրանը ձգտում է խուսափել Իսրայելի հետ մեծ զինված հակամարտությունից», և ընդգծել է, որ «Իսրայելի հարվածները, որի արդյուքում զոհվում են իրանցիներ մեծացնում են հավանականությունը, որ Իրանը հակահարված կտա Իսրայելին:

Նա նաեւ ընդգծեց «տարածաշրջանում իրանական ազդեցության երկարաժամկետ հեռանկարների մասին աճող մտահոգությունը եւ վտանգը, որ հակամարտությունը կարող է խորանալ»: Չնայած Թրամփի վարչակազմը դուրս է բերել ԱՄՆ-ը 2015 թ. միջուկային համաձայնագրից եւ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվել ԱՄՆ-ի կողմից նշված ահաբեկչական կազմակերպությունների աջակցման եւ բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների մշակման համար, Իրանը միայն խթանեց կապերը արաբ դաշնակիցների հետ Սիրիայի եւ Իրաքի, որոնք նույնպես համարում են ԱՄՆ-ի դաշնակիցներ:

ԱՄՆ-ը նաեւ մտահոգություն է հայտնել, որ Ասադի մյուս լավագույն դաշնակից Ռուսաստանը կարող է անդրադառնալ Իսրայելին: Սեպտեմբերին Սիրիայի օդային պաշտպանության ուժերը պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը՝ իսրայելականի փոխարեն: Մոսկվան Սիրիային է տրամադրել S-300- տեսակի արդիականացված համակարգեր, սակայն վերջինս դեռևս չի օգտագործել դրանք: Չեն օգտագոչծվել նաև ավելի առաջադեմ S-400 տեսակի համակարգերը:

Նեթանյահուն այս ամսվա վերջում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ հույս ունենալով, որ երկու երկրների միջեւ լարվածությունը կնվազի: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը անցյալ շաբաթ CNN- ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան եւ Թեհրանը «գործընկերներ» են եւ ոչ թե «դաշնակիցներ», քանի որ ոչ բոլոչ հայացքներն են համընկնում տարածաշրջանի զարգացման առումով: Այնուամենայնիվ, ԻԻՀ-ում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճագարյանը շեշտեց, որ երկուսն էլ սերտ «ռազմավարական գործընկերներ» են, առանց որեւէ պաշտոնական պաշտպանական պայմանագրի եւ զգուշացրել, որ «մեր ընդդիմախոսները ձգտում են ստեղծել անջրպետ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, բայց դանրանց չի հաջողվի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment