ԱՄՆ-ի համար կարևոր է Իրաքում ունենալ հզոր Քրդստան

ԱՄՆ-ի համար կարևոր է Իրաքում ունենալ հզոր Քրդստան

35 երկրից ավելի քան 200 հրատարակչական ընկերություններ հոկտեմբերի 10-ին ժամանել էին Էրբիլ` Իրաքի հյուսիս, ցուցադրելու իրենց աշխատանքներն Էրբիլի 13-րդ միջազգային գրքի ցուցահանդեսին: Բարձրաստիճան պաշտոնյաներ էին եկել` կտրելու Քրդստանի մայրաքաղաքում գրքի տոնավաճառի բացումն ազդարարող ժապավենը: Այս տոնավաճառը տարածաշրջանում կայունության ցուցիչ է, երբ ընդամենը մեկ տարի է անցել Մոսուլից ԻՊ ծայրահեղականների հեռանալուց հետո: Մոսուլն Էրբլին չափազանց մոտ է` մեքենայով մեկ ժամվա ճանապարհ

Քրդստանը խաղաղ և կայուն է նաև անկախության հանրաքվեից հետո, ինչի պատճառով Իրաքի կառավարությունը տանկեր էր ուղարկել Էրբիլից հարավ գտնվող վիճահարույց Քիրքուք քաղաք և տարածաշրջանին սպառնում էր պատժամիջոցներով: Բաղդադի պահանջով անցած տարվա սեպտեմբերին փակվել էր Էրբիլի միջազգային օդանավակայանը և շատ քրդերը սպասում էին, թե էլ ինչ կարող է պատահել: Այն ժամանակ անհասկանալի իրավիճակ էր, քանի որ Իրանի աջակցությունն ունեցող զինվորական խմբերը պատրաստվումն էին հետ վերցնել Քիրքուկը և շատ քրդեր կարծում էին, որ ԱՄՆն կզրկի իրենց աջակցությունից ԻՊ դեմ տարիներ շարունակ միասին պայքարելուց հետո

Հիմա Քրսդտանը Իրաքում և Միջին Արևելքում ԻՊի իշխանության տակ եղած նախկին տարածքներում կայունություն հաստատելու ԱՄՆ ռազմավարության բանալին է: Սեպտեմբերի 30-ին ինքնավար Քրդստանում անցկացրեցին խորհրդարանի ընտրություններ: Քրդական դեմոկրատական կուսակցությունը  (KDP) քվեների 43 տոկոսով առաջին տեղում է, երկրորդում 20 տոկոսով Քրդստանի հայրենասիրական միությունն է: Այս ավանդական կուսակցությունների դեմ վերջին տասնամյակներին պայքարում էր Փոփոխությունների համար Գորանի շարժում կոչվող կուսակցությունը, որը խոստանում էր նվազեցնել քրդական քաղաքական համակարգում ընտանեկան սկզբունքը, վերափոխել տնտեսությունն ու բանակը` Փեշմերգան: Բայց 2014-ին, երբ տարածաշրջանում հայնվեց «Իսլամական պետություն»-ը, սկսվեց ճգնաժամ և մարդիկ նախընտրեցին վերադառնալ ավանդական քաղաքական գործիչներին, որոնց օգնությամբ 1990-ականներին հասել են ինքնավարության

Երկու խոշոր կուսակցությունները պետք է փորձեն կառավարություն կազմել, որը հավանաբար կգլխավորի վարչապետ Բարզանին: Սա քրդական ռեգիոնի համար նշանակում է ժողովրդավարության շարունակություն և սա այն դեպքում, երբ Էրբիլը պատմականորեն ջերմ հարաբերություններ ունի ԱՄՆի հետ և ավելի արևմտամետ է, քան Բաղդադում իշխանության եկած շիայական կուսակցությունները

Այնուամենայնիվ, քրդերի հետ առնչություններում Վաշինգտոնը բախվում է մի կարևոր խնդրի` ԱՄՆն փորձում է Միջին Արևելքից հեռացնել Իրանին: Պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հարցով հատուկ խումբ է ստեղծել` համակարգելու Իրաքում, Լիբանանում և Սիրիայում Իրանի դիրքերը թուլացնելուն ուղղված ամերիկյան ջանքերը: Իրանին հակազդելու միջոցներից մեկը Իրաքում Թեհրանի աջակցությունն ունեցող զինված խմբավորումների դեմ պատժամիջոցներն են: Խոսքը Asaib Ahl Al-Haq, Harakat Hezbollah Al-Nujaba խմբավորումների մասին է, որոնց դեմ Կոնգրեսը փորձում է պատժամիջոցներ սամանել

Էրբիլի և Բաղդադի հետ ԱՄՆի հարաբերությունները հիմնականում ջերմ են, քանի որ Վաշինգտոնն ուզում է, որ ուժեղ Բաղդադն աշխատի իրանական խմբավորումների դեմ, և միաժամանակ հասկանում է, որ Քրդստանն իր ամենաուժեղ դաշնակիցն է: ԻՊ դեմ պատերազմում, օրինակ, ԱՄՆն Իրաքի բանակին և քրդական Փեշմերգային օգնեց մարզելով և զինելով: Բայց, Քիրքուկի պես վիճահարույց հարցերում, ավանդաբար, ԱՄՆն աջակցում է Բաղդադին

Հիմա, Իրաքի նոր նախագահ Բարհամ Սալիհը քուրդ է: Պոմպեոն Իրաքի խորհրդարանի խոսնակին խրախուսեց շեշտադրել ազգայնականությունը, բայց Իրաքում ազգայնականությունը սպառնում է քրդական ռեգիոնին: Երբ Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանը թվիթում հոկտեմբերի 10-ին հաշթագով օգտագործեց ազգային հպարտություն եզրը` քրդական ռեգիոնի նկարների հետ, զայրացած և դժգոհ արձագանքներ եղան: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությանը մեղարդեցին, որ նույնիսկ Քուրդիստան եզրը չի օգտագործվել: Սա ցույց է տալիս, թե ինչքան զգայուն է իրավիճակը և ԱՄՆ քայլերի քրդական ընկալումը

Այժմ ԱՄՆի համար ճիշտ ժամանակն է ցույց տալ Քրդստանին, որ Վաշինգտոնը հասկանում է այդ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը: Քրդական փեշմերգան և Իրաքի անվտանգության ուժերը դեռ պայքարում են ԻՊից հետո մնացած զինյալների դեմ: Միաժամանակ, սեպտեմբերի սկզբին Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել քրդական ռեգիոնի ուղղությամբ` թիրախավորելով քրդական ընդդիմադիր խմբերին: Թեհրանի այս որոշումը ԱՄՆի համար քննադատության հնարավորույթուն էր և փոխնախագահ Մայք Փենսն այդպես էլ արեց` դատապարտելով հրթիռային հարձակումը: Վաշինգտոնը հիմա սպասում է Իրաքի նոր կառավարության ձևավորմանը, բայց այդ կառավարությունը կկազմվի կուսակցություններից, որոնց աջակցում է Իրանը և դա նշանակում է, որ Քրդստանը դառնալու է ԱՄՆի ամենամոտ դաշնակիցը

Այս տարածաշրջանը նաև խարիսխ է, որին հենվում են Իրաքը, Սիրիան, Թուրքիան և Իրանը: Թուրքիան` տնտեսական առումով, ներկրելով օրական հարյուր հազարավոր բարել նավթ: Շրջանը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի տարածքում օպերատիվ գործողություններ իրականացնող ամերիկյան ուժերի համար: Նաև Քրդստանն իրականում հսկայական դեր է խաղում Բաղդադում կառավարության կազմելու գործընթացի կոալիցիոն որոշումներում

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment