ԱՄՆ-Իրան. Ռազմական գործողությունը «սեղանի վրա է»՝ ասել է Թրամփի վարչակազմը, Սաուդյան Արաբիային աջակցությունից զրկելու օգտին Սենատի քվեարկությունից հետո

ԱՄՆ-Իրան. Ռազմական գործողությունը «սեղանի վրա է»՝ ասել է Թրամփի վարչակազմը, Սաուդյան Արաբիային աջակցությունից զրկելու օգտին Սենատի քվեարկությունից հետո

Ընդամենը մեկ օր անց, երբ սենատորները քվեարկեցին Սաուդյան Արաբիային աջակցությունից զրկելու օգտին, Միացյալ Նահանգները զգուշացրեց, որ Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելը գործող տարբերակ է հեղափոխական շիա մահմեդական իշխանության դեմ պայքարում:

ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հինգշաբթի մամուլի ասուլիս էր հրավիրել Վաշինգտոնում, որտեղ ցուցադրել էր իբր իրանական զենքի ու ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հուքը պնդել է, որ Թեհրանն այդ զենքը, ներառյալ՝ բալիստիկ հրթիռները, տրամադրել է Իրաքում, Սիրիայում և Եմենում գործող ոչ կառավարական սուբյեկտներին:

Հարցին, թե որն է լինելու հաջորդ քայլը, եթե Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներով չկարողանան ստիպել Թեհրանին զիջել, Հուքը մեջբերել է նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ հայտարարությունը: Նախագահը խոստացել էր արագ և վճռական քայլեր ձեռնարկել հրթիռային հարձակման դեպքում, որն Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ են իրականացնում Իրանի աջակցությունը ստացող շիա մահմեդական զինյալները: Հուքը չի ճշտել, թե ինչ ի նկատի ուներ:

GettyImages-1066355832

«Իրանական ռեժիմի նկատմամբ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք, չենք վարանի ռազմական ուժ կիրառել, երբ վտանգվում են մեր շահերը: Կարծում եմ, նրանք դա հասկանում են, շատ լավ են հասկանում», – ասել է Հուքը, -«չնայած հենց հիմա, երբ մենք սեղանի վրա ունենք ռազմական տարբերակը, դարձյալ նախապատվություն ենք տալիս դիվանագիտական բոլոր միջոցներին»:

Անցյալ տարի նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին: Նրա մամուլի ասուլիսը կայացավ միջադեպից անմիջապես հետո, երբ Զաիդի-շիա  մուսուլմանական խմբավորումը, որը հայտնի է որպես Անսար Ալլահ կամ Հութիս, անցած նոյեմբեր Եմենից բալիստիկ հրթիռ արձակեց Սաուդյան Արաբիայի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Ըստ տեղեկության, սաուդյան կողմը չեզոքացրել է հրթիռը, սակայն կասկածի տակ է դրվել դեպքի մասին պաշտոնական զեկույցը, ինչպես նաև Իրանի կողմից նման զենքի մատակարարումը և ԱՄՆ աջակցությունը Էր Ռիադին հարևան պետության պատերազմին միջամտելու հարցում:

2015 թվականին հութիսները Եմենի նախկին նախագահ Աբեդ Ռաբբո Մանսուր Հադիին հեռացրին իշխանությունից, դրանով հուշեցին Սաուդյան Արաբիային ԱՄՆ աջակցությամբ ձևավորել արաբական կոլաիցիա, որը սկսեց ռմբակոծել ապստամբներին՝ նրանց համարելով Իրանի կողմից վստահված խմբավորում: Ռիադը և Թեհրանը երկար ժամանակ պայքարում են տարածաշրջանում իրենց գերակայության և օրինականության հաստատման համար, Վաշինգտոնն էլ հստակորեն աջակցում է վերջինին և ռազմական օգնություն ցուցաբերում իր զենքը գնող գործընկերոջը՝ անտեսելով նույնիսկ զեկույցներում քաղաքացիական զոհերի մասին տվյալները:

Հակամարտության թեման հիմնականում փակված էր համարվում, սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցնցեցին ԱՄՆ-ի վճռականությունը տարածաշրջանում իր դաշնակից Սաուդյան Արաբիային աջակցելու հարցում: Անցած ամիս Ռիադի գործակալները սպանեցին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիին: Նա քննադատում էր կառավարությանը և փախչելով թագավորությունից, սպանվեց Ստամբուլում իր հայրենի հյուպատոսությունում: Սաուդյան պետության կառավարությունը ընդունել է կատարվածը, բայց պնդում է, որ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին, որը դե ֆակտո երկրի ղեկավարն է, չի պատվիրել սպանությունը: Չնայած համոզիչ ապացույցները հակառակն են հաստատում:

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը պաշտպանում է արքայական ընտանիքին, նախագահի խոսքը դարձյալ ուղղված է Իրանի դեմ, այդ երկրի աջակցությանը շիա մահմեդական գրոհայիններին և ամբողջ աշխարհում կատարվող ահաբեկչություններին: Թրամփն անցած շաբաթ ընդունեց, որ «շատ հնարավոր է  թագաժառանգը գիտեր Խաշոգիի սպանության մասին», սակայն հավաստիացրեց, որ ռազմական համաձայնագրերը, նավթային կապերը և Իրանի նկատմամբ ընդհանուր դիրքորոշումը ավելի կարևոր են: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ չորեքշաբթի ասել է, որ «չկա ուղղակի ապացույց այն մասին, որ թագաժառանգը կապ ունի Ջամալ Խաշոգիի սպանությունը պատվիրելու հետ»:

IranKhameneiNavyMeetingՉնայած Պոմպեոյի և Պաշտպանության նախարար Ջեյմս Մատտիսի կոչերին, սենատորները ձայների 63-37 հարաբերությամբ կողմ քվեարկեցին բանաձևին, որը պահանջում է ԱՄՆ-ին դադարեցնել աջակցությունը Սաուդյան Արաբիային Եմենում: Ըստ տեղեկությունների, բանաձևի դեմ քվեարկած առնվազն հինգ հանրապետական սենատոր ֆինանսական աջակցություն են ստացել Վաշինգտոնում սաուդյան լոբբիի կողմից:

Արձագանքելով Սաուդյան Արաբիայի պաշտպանությամբ շահագրգռված վարչակազմի մյուս պաշտոնյաների մտահոգությանը՝ հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հուքը հայտարարել է, որ «Եմենից հրաժարվելը մեծ վտանգ է ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում գործընկերների ազգային անվտանգության շահերին»:

ԱՄՆ – ն պնդում է, որ 2015 թ.-ի Միջուկային գործարքը նախկին նախագահ Բարաք Օբամայի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև քաջալերել է Թեհրանին, ուժեղացրել նրա աջակցությունը տարածաշրջանում գործող հակաամերիկյան շարժումներին: Իրաքում Իրանը աջակցել է շիա մահմեդական զինյալների մարտական գործողություններին, որոնք ԱՄՆ-ի աջակցությունը ստացող Իրաքի զինված ուժերի հետ պայքարում էին «Իսլամական պետություն» ռազմական խմբավորման (ISIS)դեմ: Սիրիայում էլ Իրանի աջակցությունը ստացող զինյալները պայքարել են ջիհադիստների և ապստամբական խմբերի դեմ`  ի շահ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, իսկ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան ռմբակոծել է ISIS- ը և կոչ է արել հեռացնել Ասադի կառավարությունը:

Քանի որ մայիսին Սպիտակ տունը հրաժարվեց միջուկային համաձայնագրից, չնայած ստորագրած կողմերի՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության խնդրանքներին, Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ ավելի թշնամական դիրքորոշում է ընդունել: Նոր պատժամիջոցները ավելի են խեղդում Իրանի տնտեսությունը, Վաշինգտոնի հռետորաբանությունն էլ ավելի ռազմատենչ է դառնում: Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի կոչ է արել երկրի զինված ուժերին պատրաստվել հնարավոր հակամարտությանը:

«Իսլամական հանրապետությունը մտադիր չէ պատերազմ սկսել որևէ մեկի դեմ», – ասել է Խամենեին ռազմածովային բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, – «այնուամենայնիվ, դուք պետք է այնքան ամրապնդեք ձեր ունակությունները, որ ոչ միայն հակառակորդը վախենա հարձակվել Իրանի վրա, այլև զինված ուժերի միասնականության, հզորության և արդյունավետության ցուցադրումով Իրանի ժողովրդից հեռացնեք ահաբեկման ու սպառնալիքների ստվերը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment