Ամերկյան նավթային հսկաները դուրս են գալիս Ադրբեջանի հետ նավթային գործարքից

Ամերկյան նավթային հսկաները դուրս են գալիս Ադրբեջանի հետ նավթային գործարքից

Հոդվածի առանցքում

  • Երբ 2014-ի գնանկման ճգնաժամից հետո նավթային ինդուստրիան սկսեց վարականգնվել, ամերիկյան խոշոր ընկերություններ ExxonMobil-ը և Chevron-ը սկսեցին կարգավորել իրենց գլոբալ ծրագրերը երկարաժակետ գործընկերների հետ` ավելի շատ ներդրումներ կատարելով Նահանգներում և աշխարհով մեկ` մի քանի ռազմավարական նախագծերում:

Ուշադրությանն արժանի

Ընկերություններն այժմ պատրաստվում են հեռանալ Ադրբեջանի նավթային սեկտորից` ներառյալ երկրի խոշորագույն հանքից և նավթատարերի ենթակառուցվածքից: Սա կնշանակի, որ Խորհրդային  Միության փլուզումից հետո Ադրբեջանի հետ դարի գործարքը կնքած 5 ամերիկյան ընկերություններից երկուսը 25 տարի անց հեռանում են:

Գլոբալ գործունեության վերագնահատման համատեքստում ExxonMobil-ը պատրաստվում է վաճառել Կասպից ծովում Ադրբեջանի խոշորագույն` Azeri-Chirag-Gunashli (ACG)  հանքում ունեցած բաժնետոմսերը` հուսալով այդ գործարքից ստանալ 2 միլիարդ դոլար: Տեղեկությունը տարածել է Ռոյթերսը` բանկային և նավթային ինդուստրիայում իր աղբյուրներին հղումով:

Chevron-ը նույնպես վերանայում է իր գլոբալ պորտֆոլիոն և որոշել է վաճառել նույն հանքում, ինչպես նաև ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթատարում ունեցած իր բաժնետոմսերը, Ռոյթերսին հայտնել է ընկերությունը:

ԲաքուԹբիլիսիՋեյհանում Chevron-ն ունի 8.9 տոկոս բաժնեմաս: Այս նավթատարով ACG հանքից նավթը հասնում է Վրաստան և Թուրքիա: Chevron-ին է պատկանում նաև հանքի բաժնետոմսերի 9.6 տոկոսը, որով ընկերությունը երրորդ խոշոր բաժնետերն է` բրիտանական BP-ից և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից` SOCAR-ից հետո: Exxon-ն ունի 6.8 տոկոս բաժնեմաս:

ACG-ն Ադրնեջանի առաջին օֆշորային նավթային համաձայնագիրն էր արևմուտքի հսկաների հետ: Այն անվանում են դարի պայմանագիր: Երկրում գործում է արտասահմանյան ընկերությունների կոնսորցիում, որի հետ 1994-ին կնքվել է հանքերի շահագործման 30 տարվա պայմանագիր: Exxon-ն այդ ընկերություններից մեկն է, որը նաև նախաձեռնել է Ադրբեջանի հետ համաձայնագիրը, որին միացել են ամերիկյան ևս 4 ընկերություններ` Amoco, Unocal, Pennzoil, and McDermott: Անցած տարի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2050 թվականը:

Խոշորագույն ACG հանքից 2018-ի առաջին կիսամյակում արդյունաբերվել է 596,000  բարել նավթ. սա կազմում է Ադրբեջանի ամբողջ նավթարդյունաբերության 75 տոկոսը:

Հանքի շահագործմանն աջակցում է ԱՄՆը և ամերիկյան ընկերությունները ներգրավված էին դրա շահագործմանը, քանի որ այն դիտարկվում էր հսկայական ռեսուրս, որով հնարավոր կլիներ նվազեցնել Եվրոպայի էներգետիկ համակարգում Ռուսաստանի դոմինանտությունը: Բայց նոր հանքեր բացահայտելու խոստումներն իրականություն չդարձան:  

Exxon-ի խոսնակ Ջուլյա Քինգը հրաժարվել է պատասխանել Ադրբեջանից հեռանալու ծրագրերի մասին Ռոյթերսի հարցմանը` նշելով, որ այդ լուրերը շուկայի շահարկումներ են:

Վերջին տարիներին Exxon-ն ուշադրությունը կենտրոնացրել է Գայանայի օֆշորային հանքերի վրա, որտեղ մեծ քանակությամբ նավթ է գտել: Այս մասին հայտարարվել է այս շաբաթ` ծրագրվում է 2020-ին արդյունաբերել օրական 120.000 բարել նավթ:

Էներգետիկայի ոլորտում խորհրդատվություններ մատուցող Wood Mackenzie-ի փորձագետ Լուիզ Հայումի խոսքով Գայանայի հանքն այժմ մրցում է բրազիլական Lula-Iracema-ի հետ: Այն աշխարհի խոշորագույն ստորջրյա հանքն է. «Գայանան կարող է կարճ ժամանակահատվածում դառնալ Լատինական Ամերիկայի 4-րդ խոշորագույն նավթ արդյունահանող երկիրն արդեն հաջորդ տասնամյակում` ունենալով իրենից առաջ եղած երկրներից առաջ անցնելու հանարվորություն»:

Chevron-ն իր  հերթին ներգրավված է հսկա նավթային նախագծում Կասպիան մեկ այլ երկրում` Ղազախստանում: Բաժնետոմսեր ունի երկու խոշոր` Տենգիզ և Քարաչաղանգ հանքերում: Թեև ամերիկյան երկու ընկերություններն աշխարհում ունեն տարբեր առաջնահերթություններ, ԱՄՆում նրանք զբաղված են նույն  Permian նավթահանքով: Այստեղ արդյունաբերվող նավթի շնորհիվ Chevron-ը գրանցեց արդյունաբերվող նավթի ծավալի իր ամենաբարձր ցուցանիշը` 2.96 մլն բարել: Բարձր ցուցանիշներ է գրանցում նաև Exxon-ը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment