Ամերիկյան տեխնոլոգիական ստարթափը մասնաճյուղ է բացում Երևանում
Հոդվածի առանցքում
- DISQO-ն ԱՄՆ-ում արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություն է, որը հայտարարել է, որ պատրաստվում է գործունեություն ծավալել Հայաստանում: Ընկերության հիմնադիրներն ամերիկահայ ձեռնարկատերեր են, ովքեր հաստատել են, որ պատրաստ են ներդնել 13.5 միլիոն դոլար Հայաստանում:
Ուշադրությանն արժանի
DISQO- ն սպառողների մասին աշխարհի ամենատարածված շուկայական հետազոտական և վերլուծական ընկերություններին սպառողական տվյալներ տրամադրող ընկերություն է: Հիմնադիրները մտադիր են աշխատանքի վերցնել հայազգի բարձրորակ մասնագետների՝ ստեղծելով 30 նոր աշխատատեղ:
«Մենք ոգևորվում ենք ներգրավվելու տաղանդավոր մարդկանց, որպեսզի օգնեն մեզ զարգացնելու մեր արտադրանքը և ընդլայնելու մեր ընկերությունը: Հայաստանն ունի աճող տեխնոլոգիական միջավայր, որի հետ մենք ցանկանում ենք կապ հաստատել», – ասաց DISQO-ի գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:
DISQO-ի հայկական գրասենյակը կգործի որպես ընկերության պաշտոնական մասնաճյուղ և ոչ որպես աուտսորսինգի թիմ: Ընկերությունը կարծում է, որ այն կկրկնապատկի իր ներուժը և կխթանի ոլորտը նոր նախաձեռնություններով և նախագծերով: Հայկական թիմը կշարունակի աշխատել ընթացիկ հաճախորդների համար, որոնք աշխարհի խոշորագույն շուկայի հետազոտողներ են և Fortune 500-ում ընդգրկված մի շարք կազմակերպություններ:
Հայաստանի թիմը հաջորդ ամսվա ընթացքում կսկսի աշխատանքները Երևանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ընկերությունը խոստանում է նոր հեռանկարներ տեղական ՏՏ ոլորտի զարգացման համար և կարծում, որ այն կամրապնդի երկրի տնտեսական կապերը միջազգային շուկայի հետ:
DISQO-ն հիմնադրվել է 2015 թվականին Լոս Անջելեսում՝ հայ գործարարներ Արմեն Աճեմյանի, Դրյու Քութչարյանի և Արմեն Պետրոսյանի կողմից: Այն ԱՄՆ-ում ամենախոշոր սպառողական հետազոտական հարթակն է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: