Ինչպես են սանկցիաներն ազդում Իրանի վրա

Ինչպես են սանկցիաներն ազդում Իրանի վրա

Հոդվածի առանցքում

  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շատ հզոր է երկրի ներսում:   

Ուշադրությանն արժանի

Չնայած տնտեսական խնդիրներին՝ քննադատների խումբը վստահ չէր, որ ներքին մարտահրավերները կարող էին սասանել ռեժիմը: Սլավինը պնդում էր, որ Իրանի ներսում կարող է աճել հասարակական դժգոհությունը, բայց իրանցիները չեն ուզում Իրաքն ու  Սիրիան բռնկած քաոսը տեսնել իրենց սահմաններից ներս: Այդպես նաև Աբդոն էր զգուշացրել, որ իրանցիները գրեթե շանս չունեն հաջողելու, եթե նույնիսկ որոշեն պատմականորեն համակրանք չվայելող ռեժիմի դեմ դուրս գալ:

«Իսլամական հանրապետության հանճարեղությունը դրա կառուցվածքն է: Այն համարյա անխորտակելի է: Օրինակ՝ հոգևոր առաջնորդին գրեթե անհնար է գահընկեց անել»,- ասել է նա:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շատ հզոր է երկրի ներսում:   

Սլավինը համաձայնվում է, որ չնայած Իրանի կառավարությունը չի վայելում հասարակության համակրանքը, ներքին ընդվզման շանսերը շատ ցածր են: Իրանական հասարակության 12-25 տոկոսը կախված է ռեժիմից կամ աշխատում է անվտանգության համակարգում: Ավելին, Իրանի «կրոնապետական շերտը» դժվարացնում է ընտրովի ինստիտուտների աշխատանքը՝ դրանց ստիպելով ենթարկվել անվտանգության համակարգին և Իրանի 80-ամյա հոգևոր առաջնորդին: Քլոուսոնը և Սլավինը կարծում են, որ հոգևոր առաջնորդի մահը կդառնա իրանական հասարակության հաջորդ բեկումնային կետը, բայց ոչ դրական ելքով:

Միացյալ Նահանգների կողմից տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցները, վերջին շրջանում ահաբեկչական հարձակումները Իրանի ներսում մեծացրել են աջակցությունն անվտանգության համակարգին՝ ի հաշիվ իրանական ռեֆորմիստների:

Սրա ապացույցն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի վարկանիշի աճն է հասարակության շրջանում: Ավելին, Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին օգտագործում է իր հեղինակությունը՝ հավասարակշռելու Ռոհանիի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև մրցակցությունը: Եվ ոչ ոք չկա նրանից բացի, որ կստանձնի այդ դերը, երբ վերջինս մահանա:

Քլոուսոնը նկատել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռեգիոնալ հաջողություններն իրանական մեդիայում հակադրվում է Ռոհանիի ադմինիստրացիայի ներքին տնտեսական և քաղաքական ձախողումներին: Նա կարծում է, որ հոգևոր առաջնորդի մահը կբերի ռեժիմի փոփոխության, բայց դա կլինի ռեժիմ, որտեղ Պահապանների կորպուսն ավելի  ուժեղ կլինի, քան երբևէ: Իսլամական հանրապետության հետագիծը փոխվել է, բայց ոչ դեպի լավը, պնդում է Սլավինը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment