Ալեքսիս Օհանյանի Flaviar-ի գործընկերները Շաքմատ անունով նոր հայկական կոնյակ են արտադրոմ

Ալեքսիս Օհանյանի Flaviar-ի գործընկերները Շաքմատ  անունով նոր հայկական կոնյակ են արտադրոմ

Հոդվածի առանցքում

  • «Initialized Capital» եւ «Reddit» համահիմնադիր, ձեռնարկատեր եւ ներդրող Ալեքսիս Օհանյանը վերջին ժամանակներում համագործակցում է Flaviar- ի հետ՝ որակյալ կոնյակ արտադրելու ուղղությամբ:

Ուշադրությանն արժանի

«Շաքմաթը» հայերեն թարգմանաբար նշանակում է «շախմատ» և հանդիսանում Հայաստանում  ստեղծվող XO տեսակի կոնյակ, որն ընդգծում է երկրի ամենասիրված ավանդույթներից երկուսըշախմատ խաղալն ու կոնյակ վայելելը:

«Հայկական կոնյակը մի բան է, որ հայերն իսկապես հպարտանում են, բայց Հայաստանից և հայ համայնքից դուրս, ոչ ոք չգիտի դրա մասին, որը իրականում ամոթ է. այն լեգենդար է», – ասում է Օհանյանը:

23 տարեկան կոնյակը 40 աստիճան է, որից բուրում է չորացած մրգերով, ծխախոտով կամ վանիլայի հոտով, որը ավանդական է հայկական կոնյակի համար: Շաքմատն օգտագործում է միայն տեղական տարրեր և հնացվում կովկասյան կաղնուց պատրաստված տարայում;

«Ես աշխատել եմ Flaviar թիմի հետ մեր հայկական կոնյակի շուրջ, որը լի է հայկական ավանդույթներով և ունի համաշխարհային կարգի որակ, ուստի այն կարող է մատուցվել միջազգային լսարանին», – ասում է Օհանյանը,-«այս ամենը առաջ եկավ մեր վերջին 24 ժամյա ուղևորության ժամանակ դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան, որտեղ մենք եզրակացություն տվեցինք համտեսումների և սննդամթերքի զուգավորումների վերաբերյալ: Դա փայլուն ուղևորություն էր և շատ զվարճալի, ինչպես տեսաք ֆիլմում»:

Հայաստանյան կոնյակի ոգեշնչությումից բացի Շաքմատի եկամուտների մի մասը կգնա «Հայաստանի ծառատունկ» ծրագրին: Սա ոչ առևտրային կազմակերպություն է՝ տեղակայված ԱՄՆ-ում և Հայաստանում, որն աշխատում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ` անտառների վերականգնման միջոցով:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment