Ազգի ուղեղը. Հայաստանի տեխնիկական հզորության ետևում մարդկային գործոնն է

Ազգի ուղեղը. Հայաստանի տեխնիկական հզորության ետևում մարդկային գործոնն է

Հոդվածի առանցքում

  • Ցամաքով շրջապատված փոքրիկ Հայաստանը տարածաշրջանում հայտնի է իր ծիրանով ու կոնյակով և համարվում է Կովկասում երկարատև մրցակցությունների աղբյուրը. առաջին ազգն է, որ զարգացրել է գինեգործությունը, որի հանքային ջուրն ու տոլման գերազանց են, ում մարզիկներն օլիմիական խաղերում լավագույներից են: Ինչևէ, Հայաստանը ևս մեկ պահանջ է ներկայացրել. այն եղել է Խորհրդային Միության խոշոր տեխնոլոգիական կենտրոնը:

Ուշադրությանն արժանի

Սփյուռքից ավելի քան 150 000 հայեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային կառավարության հրավերով հաստատվեցին Հայաստանի խորհրդային հանրապետությունում: Այդ քայլով մասամբ փոխհատուցվում էր պատերազմի ժամանակ Հայաստանի տղամարդկանց կյանքի զանգվածային կորուստը: Արդյունքում, խորհրդային մյուս հանրապետությունների համեմատ Հայաստանը մոնոէթնիկ էր և կոսմոպոլիտ: Հայ վերաբնակիչները Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Պաղեստինից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ինտեգրվեցին խորհրդային Հայաստանի կյանքին, նրանց մեջ կային գիտնականներ, որոնք արդյունավետ աշխատեցին ԽՍՀՄ-ում ծնված գործընկերների հետ ծրագրային ապահովման, հրթիռային գիտության և բժշկության ոլորտներում:

Հայաստանի իստիտուտներում Արևելքի ու Արևմտքի գաղափարների ու հասկացությունների խաչաձև բեղմնավորումը տվեց իր արդյունքը: Հայաստանը կարևոր դեր է խաղացել խորհրդային առաջին ատոմային ռումբի զարգացման գործում, արտադրել է ԽՍՀՄ համակարգչային տեխնիկայի մոտ 40% -ը: Հայաստանում մշակված «Սևան» ՕՀ-ն հագեցրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգն ու ատոմային սուզանավերը: Հայաստանի պետական ինստիտուտներում մշակվել է երկակի օգտագործման բազմաթիվ տեխնոլոգիաներ, կատարվել են զգալի ներդրումներ սարքավորումների արտադրության և հավաքման գործում:

1980-ականների վերջերին հայերը հեգնանքով իրենց կոչում էին «Ազգի ուղեղը», իրենց զարգացումը տեսնելով ՏՏ-ում՝ որպես հեղինակավոր և քաղաքականապես անվիճելի ոլորտի:

Սփյուռքի գլխավորած զարգացումը

1990-ականների մութ օրերի պատճառով զարգացման այս պահը կանգ առավ, բայց վերջին տասնամյակում Հայաստանի տեխնոլոգիական հատվածում վերածնունդ է նկատվում: Մի կողմից, աշխարհի տարբեր երկրներից սփյուռքահայերի կայուն ներհոսքը բերեց կապիտալ, արտահանման շուկայի ցանցեր, հասանելի նորագույն տեխնոլոգիաներ և ժամանակակից ծրագրերի կառավարման գիտելիքներ: Մյուս կողմից, արտերկրում STEM –ի ոլորտում աշխատող էթնիկ հայերը, որոնցից շատերը Ֆիլադելֆիայի հայկական գիտական սփյուռքի ասոցիացիայի անդամներ են, որպես կամուրջ են ծառայում տաղանդավոր հայ ստեղծագործողների համար, որոնք ցանկանում են շահագործման հանձնել իրենց ապրանքները, կամ արտասահմանյան ընկերություններին մատուցել  աութսորսինգ ծառայություններ:

Բազմաթիվ դոնորներ և կառավարության կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններ նույնպես որոշակի դեր են խաղում: 2002 թ.-ին հիմնադրված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) իր վրա հրավիրեց այնպիսի տեխնոլոգիական հսկանների ուշադրությունը, ինչպիսիք են Microsoft, Sun Microsystems, IBM, Cisco, HP և Intel: EIF- ն ունի նաև  Granatus վենչուրային հիմնադրամ, որը վաղ փուլի տեխնոլոգիական ընկերությունների կապիտալի ու առաջնորդության սկզբնաղբյուրն է: Կարևոր է նշել, որ EIF- ն ստեղծել է տեխնոլոգիական կենտրոն Գյումրիում, Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում:

Հայաստանում բիզնես ներդրումների խթանումը դառնում է ավելի թափանցիկ, ուշադրության կենտրոնում հաճախորդն է, ինչն ազդարարում է, որ հայկական տեխնոլոգիական հատվածը բաց է բիզնեսի համար: Իրոք, գլոբալ խաղացողները Հայաստանն ավելի գրավիչ վայր են համարում: Օրինակ, Synopsys- ը, որը զարգացնում է «ապահովել ամեն ինչ», սիլիկոնային չիպսերից մինչև AI, cloud computing և IOT ծրագրեր: Աշխարհում ավելի քան 13,000 աշխատակից ունեցող Synopsys- ը մեծ ներկայացուցչություն ունի Երևանում, մի քանի հարյուր աշխատակիցներով ու սեփական ուսումնական կենտրոնով: Հայաստանում հիմնված ԱՄՆի գլխամասային գրասենյակներից  Ազգային գործիքները աշխատում է փորձարկման / չափման / կառավարման համակարգի հատվածում:

Արդյունքում, վերջին տասնամյակում Հայաստանի տեխնոլոգիական արտահանումը աճել է տարեկան 23% –ով՝ կազմելով ընդհանուր արտահանման 15% –ը: Տեխնոլոգիական հատվածի ընդհանուր արտադրանքի ծավալը ներկայումս կազմում է ՀՆԱի 6% –ը, որը հավասար է գյուղատնտեսությանը:

Մինչ Վրաստանի Մթացմինդայում ճարտարապետական նախագծված Tech Park –ը նմանակում է Սիլիկոնային հովտին, Հայաստանի ՏՏ ոլորտի մեծ մասն աշխատում է խորհրդային տարիների փլուզման ենթակա շենքերում, համեստ մալուխային ինտերնետ կապով, որը ոչ էսթետիկորեն է հաճելի, ոչ էլ հարմարավետ է: Դա նշանակում է, որ այն պետք է փոխել:

Մարդկային գործոն

Չնայած օտարերկրյա տեխնոլոգիական ընկերությունների ժամանումը մեծ պարգև էր Հայաստանի տեխնիկական անձնակազմի զարգացման համար, որակյալ աշխատուժը ոլորտի համար շարունակում է մնալ հիմնական խոչընդոտը:

Հայաստանը կարող է շախմատը ներգրավվել իր հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում, սակայն STEM-ի դասավանդումը տարրական և միջնակարդ դպրոցներում, հատկապես գյուղական վայրերում, թույլ է: Մի շարք ոչ կառավարական, սփյուռքի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններ փորձում են վերացնել ՏՏ ոլորտի այդ բացը, տեխնոլոգիաների և ստեղծագործական հմտությունների բացակայությունը՝ աշխատելով պետական դպրոցական համակարգից դուրս: Այնուամենայնիվ, մաթեմատիկայի և հիմնարար գիտությունների ամուր հիմքը շատ կարևոր է դպրոցական մակարդակում, և այդ պատասխանատվությունը հիմնականում ընկած է կառավարության վրա:

Համակարգչային գրագիտության խթանման ոչ կառավարական նախաձեռնության օրինակներից է Արմատում ՏՏ ձեռնարկությունների միության կողմից ղեկավարվող դպրոցական շրջանակում ռոբոտաշինության նախաձեռնությունը: Ավելի համապարփակ մոտեցում է ներկայացված TUMO- ի կողմից, որը դպրոցից հետո «ՏՏ և ստեղծագործական» անվճար նորարարության դասընթաց է իրականացնում ավելի քան 14 000 պատանիների համար Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում և Դիլիջանում (երեք նոր կենտրոններ կգործեն 2019 թվականին):  ԱՄՆում գործող ՏՏ գործարար Սեմ Սիմոնյանի գլխավորած TUMO- ն իր առաջին միջազգային բաց դռներն է հիմնել Փարիզում, շուտով այն կընդլայնվի:

Հաշվի առնելով պետական համակարգերի թույլ լինելը, անհատները, հայտնի բարերարները և սոցիալական ձեռներեցները, մեծ դեր են խաղում Հայաստանի Ազգի ուղեղի վերափոխման գործում: Այդ անհատներից շատերը, ներառյալ TUMO- ի Սեմ Սիմոնյանը, կրթությունն իրականացնում են տարածաշրջանային զարգացմանն ու գիտության և տեխնոլոգիական նորարարության էկոհամակարգի կառուցմանը համահունչ:

ՌԴի ֆինանսական հատվածում ունեցած իրենց կարողությամբ, Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ներգրավված են մի քանի բարեգործական կազմակերպություններում, որոնցից հայտնի են iDEA հիմնադրամը, Դիլիջանում հիմնադրված միջազգային գիշերօթիկ դպրոցը, զբոսաշրջային վայրերը հեռավոր հարավային Սյունիքի շրջանում և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: 2017 թին հիմնադրվել է IDEA- ի ժառանգը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որի համահիմնադիրն է կենսաբանական գիտությունների ոլորտում հաջողակ ներդրող Նուբար Աֆեյանը: Նպատակն է « մոբիլիզացնել հայկական և միջազգային հանրության գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները»: FAST-ի ներկա առաջարկը ներառում է ինկուբատորը, Angel Investor ցանցը, զբոսաշրջային դրամաշնորհային ծրագիրը, կրթաթոշակային ծրագիրը և ուսանողների վերապատրաստումը գործող ՏՏ ֆիրմաներում: 2018-ին FAST-ի հանրային միջոցառումները մեծ հաջողություն են ունեցել: FAST- ը այժմ աշխատում է Երևանի ներսում ստեղծել տեխնոլոգիական հատուկ գոտի, որը կընդունի ՏՀՏի հետ կապված Հայաստանի բուհերի ֆակուլտետներին, ինչպես նաև նորարարների և ներդրողների աշխարհի տարբեր երկրներից:

Խնդիրներն առջևում են

  • Տարրական և միջնակարգ դպրոցներում սովորաբար STEM-ի դասավանդման թույլ մակարդակը նվազեցնում է STEM- ի բարձրագույն կրթության իրավունք ունեցող պատանիների թիվը:
  • Տեխնիկական մասնագետներ պատրաստելու ուսուցման մակարդակը անբավարար է:
  • Հայաստանի տեխնոլոգիական հատվածի աճը հանգեցնում է աշխատավարձի արագ աճի, քանի որ թափուր աշխատատեղերը գերազանցում են որակյալ թեկնածուներին: Որոշ չափով այդ բացը լրացվում է իրենց երկրից փախած իրանցի ծրագրավորողներով, բայց դա երկարաժամկետ լուծում չէ: Ենթադրվում է, որ 2025 թ.-ին Հայաստանը ևս 25 հազար ծրագրավորողի կարիք կունենա, սակայն ներկա դրությամբ քիչ հավանական է, որ այդ պահանջը բավարարվի:
  • Աշխատավարձի արագ աճի պայմաններում ոլորտը պետք է կենտրոնանա որակյալ արտադրանքների և հաճախորդների համար մեծ ներդրումների վերադարձի վրա: Կպահանջվեն ներդրումներ բրենդինգի և մարկետինգի մեջ:
  • Չկա տեղական մակարդակում աշխատող բավականաչափ խորը VC- ի և Angels-ի կապիտալների միավորում:

Եթե այդ մարտահրավերները լուծվեն, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը կարող է խթան հանդիսանալ ազգային տնտեսության և տաղանդավոր երիտասարդների գործատուի համար, ինչը վերջ կդնի ուղեղների արտահոսքին, որն արդեն երկու տասնամյակ Հայաստանի մտահոգությունն է: Զուգորդվելով ժամանակակից գյուղատնտեսությանն ու տուրիզմի զարգացման խելամիտ մոտեցմանը, Հայաստանի բնական պաշարների պակասը և իր երկու թուրքալեզու հարևանների հետ խնդրահարույց հարաբերություններն այլևս չեն կարող նշանակալի խոչընդոտ լինել զարգացման ու բարգավաճման համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment