Ազգերի ամենամյա 47-րդ փառատոնը նշում է մշակութային բազմազանությունը

Ազգերի ամենամյա 47-րդ փառատոնը նշում է մշակութային բազմազանությունը

Հոդվածի առանցքում

  • Մայրաքաղաքի տարածաշրջանը հանգստյան օրերին նշում է ազգերի մշակութային բազմազանության ամենամյա 47-րդ փառատոնը: Այն տեղի է ունեցել կիրակի օրը, Ալբանի քաղաքի Empire State Plaza կենտրոնում, որը կարող է ընդունել 2,000-ից մինչև 3,000 մասնակիցներ:

Ուշադրությանն արժանի

Ազգերի մշակութային բազմազանության փառատոնն ընդգրկում է տարբեր ազգերի շքերթ, երաժշտություն և պարային ներկայացումներ, Միսս Ազգերի փառատոն մրցույթ, ինչպես նաև համեղ ուտելիք տարբեր խոհանոցներից և տարբեր մշակույթներից եկած ապրանքներ:

Այսօր փառատոնի 47-րդ տարեդարձն է, իսկ առաջին անգամ Ազգերի փառատոնն անցկացվեց 1972 թ.-ին Տրոյի Հուդսոնի հովիտ համայնքային քոլեջում: Այնուհետև հաջորդ տարի այն տեղափոխվեց Ռենսսլայերի պոլիտեխնիկական ինստիտուտ, որի տարածքն ավելի մեծ էր: 1978 թ-ին փառատոնը անցկացվեց Ալբանիի Convention կենտրոնում, որտեղ էլ վերջին չորս տասնամյակների ընթացքում շարունակաբար կազմակերպվում է:

Կազմակերպիչները հայտարարեցին, որ ամեն ինչ սկսվեց, երբ Էթնիկական խմբերի ղեկավարները գաղափարը կապեցին մայրաքաղաքի արվեստի և մշակույթի փառատոնի կազմակերպման գաղափարի հետ:

Ժողովրդական փառատոնի նախագահ Մանեժ Այմերան ասել է, որ միշտ զարմացել է, որ «տարբեր մտածողության, մշակույթների տեր մարդիկ կարող են միասին աշխատել և ներկայացնել այս փառատոնը տարեցտարի»:

«Արդեն 47 տարի է անցել, ուստի մենք ճիշտ ուղու վրա ենք», – շեշտել է Այմերան:

2018 թ. Ազգերի փառատոնում ներկայացված երկրներն էին Արգենտինան, Հայաստանը, Բանգլադեշը, Չինաստանը, Կոլումբիան, Դանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Եթովպիան, Հունաստանը, Հաիթին, Հունգարիան, Հնդկաստանը, Իսրայելը, Իտալիան, Կորեան, Լիբերիան, Լիտվան, Մեքսիկան, Նեպալը, Նիգերիան, Նորվեգիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Լեհաստանը, Պուերտո Ռիկոն, Ռուսաստանը, Շոտլանդիա, Շվեդիան, Թայվանը, Թուրքիան, Ուկրաինան:

«Ես այնքան ուրախ եմ, որ նման փառատոն ունենք», – ասում է Լաթամում չինական համայնքային կենտրոնի նախագահ Յան Վանգը: Կենտրոնից այս տարվա փառատոնին մասնակցել է շուրջ 300 մարդ՝ ցուցադրելով չինական մարտարվեստը, պարը, ձեռագրերը և սննդամթերքը` ծանոթանալով նաև այլ մշակույթների հետ:

Էդ Սալվոն Ամերիկյան իտալական ժառանգության միությունից և թանգարանից ասում է, որ սիրում է տեսնել, թե ինչպիսին է այլ մարդկանց մշակույթը և սովորել նրանց մասին. «Կարծում եմ, դրա միասնությունը նույնպես մեծ բան է, քանի որ համախմբում է մարդկանց»:

Ավելի ուշ, Սալվոն հանդես եկավ իտալական ժողովրդական երգով կիթառի վրա:

«Այսօր մենք տոնում ենք բազմազանությունը», – ասում է Րաֆֆի Թոփալյանը, ով ներկայացնում է Հայաստանը, որը մասնակցում է ամենամյա միջոցառումներին ի սկզբանե: «Այստեղ ամենուր սեր է տիրում: Դա փոքր Միավորված ազգերի կազմակերպություն է»:

Նա նաև հավելում է. «Մենք ունենք հիասքանչ էթնիկ խմբեր և կազմակերպություններ, և ես այդ երգերը երգում եմ նրանց հետ, որոնք բոլորիս հիշեցնում են, որ մենք ամերիկացիներ ենք»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment