Ադրբեջանցի կինն Իսլամաբադում ձերբակալվել է «թրաֆիքինգի, թմրանյութերի մաքսանենգության համար»

Ադրբեջանցի կինն Իսլամաբադում ձերբակալվել է «թրաֆիքինգի, թմրանյութերի մաքսանենգության համար»

Իսլամաբադի ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել է Արդբեջանի քաղաքացուհու՝ թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ենթադրյալ ներգրավվածության համար:

Ոստիկանները կասկածյալին կանգնեցրել են ոստիկանության բաժնի տարածքում պարեկություն իրականացնելու ժամանակ: Կինը ներկայացել է որպես Աբիվիա Սոլմազ:

Կին ոստիկանը ստուգել է նրա դրամապանակը և այնտեղ հայտնաբերել 1050 գրամ հերոին:

Նախաքննությունը պարզել է, որ Ֆրանսիայի Ինտերպոլը որոնում է կնոջը՝ մարդկանց առևտրով զբաղվելու հարցով: Բացի այդ նրա վիզան ավարտվել էր ապրիլին:

Դեպքի առթիվ մեղադրյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Այս տարվա սկզբին էլ Չեխիայի քաղաքացուհի է ձերբակալվել Լահոր քաղաքի Ալլամա Իքբալ միջազգային օդանավակայանում, երբ փորձել է 9 կգ հերոին տեղափոխել:

21-ամյա Թերեզան, չնայած «խիստ» հսկողությանը, կարողացել է երկու անվտանգության ստուգում անցնել: Նա ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ:

Մաքսանենգությունը հայտնաբերելուց հետո հակաօրինական թմրամիջոցների դեմ պայքարող ուժերի ներկայացուցիչներն ու մաքսային ծառայողները ձերբակալել են կասկածյալին:

Միջազգային շուկայում թմրանյութերի արժեքը 150 մլն ռուփի է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment