Ադրբեջանում 30 օրով կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստ

Ադրբեջանում 30 օրով կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստ

Հոդվածի առանցքում

  • Ընդդիմադիր առաջնորդը անհետացել է երեքշաբթի: Կուսակցության փոխնախագահ Գյոզել Բայրամիլի խոսքով՝ Բաքվի կենտրոնում Ամիրլիին առևանգել են 7-8 քաղաքացիական հագուստով մարդիկ: Վերջինս գնում էր իր քրոջն այցելության: Քույրը պատմել է, որ միջադեպից օրեր առաջ Ամիրլին սպառնացող նամակներ է ստացել «National Fedayis» շարժման հիմնադիր Ֆաուդ Մուրադովից, որը սպառնացել է, որ նրան «խաչելու» է:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանում 30 օրով կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստ: Երեքշաբթի ոստիկանությունը առևանգել և բաժանմունք է տեղափոխել Ռուսլան Ամիրլիին` չհայտնելով առևանգման պատճառն ու նրա պահման վայրը: Ըստ պաշտոնական աղբյուրների նա մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ:

Ընդդիմադիր առաջնորդը անհետացել է երեքշաբթի: Կուսակցության փոխնախագահ Գյոզել Բայրամիլի խոսքով՝ Բաքվի կենտրոնում Ամիրլիին առևանգել են 7-8 քաղաքացիական հագուստով մարդիկ: Վերջինս գնում էր իր քրոջն այցելության:

Քույրը պատմել է, որ միջադեպից օրեր առաջ Ամիրլին սպառնացող նամակներ է ստացել «National Fedayis» շարժման հիմնադիր Ֆաուդ Մուրադովից, որը սպառնացել է, որ նրան «խաչելու» է:

Լրագրողները նրան հարցրել են թե արդյոք ինքը որևէ կապ ունի Ամիրլիի անհետացման հետ: Մուրադովը պատասխանել է, որ այդ ժամանակ ինքը եղել է Թուրքիայում, չի բացակայել ու ասել է, որ՝ «իմ մատը խառն է»: Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցանկացած մեկն, ով կհամարձակվի վատ բաներ ասել իր մասին կստանա նույն պատասխանը.

«Նորից եմ ասում, եթե հայտնվի մեկն, ով կհամարձակվի իմ մեջքի հետևում խոսել, կամ փորձի խոչընդոտել իմ ճանապարհը, ապա կպատժվի՝ կամ օրինական ճանապարհով, կամ էլ այլ: Ես հատ առ հատ կպատժեմ նրանց բոլորին: Մենք ոչ մեկից չենք վախենում: Նրանք, ովքեր կփորձեն խանգարել այն մարդկանց, որոնք երկիրն են պաշտպանում՝ կպատժվեն: Ամիրլիի անհետացումը թող դաս լինի նրանց համար, որ հասկանան՝ մեզ հետ խաղեր խաղալ պետք չէ»,-ասել է նա:

Հետո հայտնի է դարձել Ամիրլիի գտնվելու վայրը: Նա մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ: Ըստ «Թուրան» գործակալության, նախօրեին Ռուսլան Ամիրլիին ոստիկանական ուժերը առևանգել և ոստիկանական բաժանմունք էին տեղափոխել` չհայտնելով պատճառն ու նրա պահման վայրը: «Թուրան»-ի փոխանցմամբ՝ միայն 2019 թվականին Ալի Քերիմլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության շուրջ 80 ակտիվիստներ տարբեր ճնշումների և վարչական կալանքի են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության մեղադրանքներով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment