Ադրբեջանում կրթական նոր ծրագրով փորձում են կանխել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները

Ադրբեջանում կրթական նոր ծրագրով փորձում են կանխել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները

Հոդվածի առանցքում

  • Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները տարածված են Ադրբեջանի հատկապես գյուղական բնակավայրերում: Ծնելիության ընդհանուր ցուցանիշում տղաների և աղջիկների համամասնությունը կազմում է համապատասխանաբար 115 և 100, գյուղերում ցուցանիշն ավելի բարձր է` Շեկիի և Գյանջայի շրջաններում` 149 և 144: Եվ սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է` ըստ ՄԱԿ-ի:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի դպրոցներում ներդրվում է սեռական կրթության նոր ծրագիր` դեռահասների շրջանում հղիության և հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարելու նպատակով: Ծրագրի նպատակն է նաև կանխարգելել երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Սա տարածված է ամբողջ երկրում, բայց հատկապես պահպանողական գյուղական շրջաններում, որտեղ ծնողները նախընտրում են տղա ունենալ և երբ պարզում են, որ երեխան աղջիկ է, ընդհատում են հղիությունը:

Նոր ծրագիրը կառավարությունը մշակում էր երեք տարի և այն կլինի հետխորհրդային Ադրբեջանում սեռական կրթության առաջին ծրագիրը: Նախկինում եղել են ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերել են սեռավարակների կանխարգելմանը և մշակվել են UNICEF-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ: «Այդ ծրագրերն աշխատել են տեղ-տեղ և ժամանակ առ ժամանակ», – ասում է Առողջապահության նախարարության առողջապահական քաղաքականության և ռեֆորմների բաժնի ղեկավար Նաբիլ Սեյիդովը:

Դեռահասների շրջանում հղիության արհեստական ընդհատման վիճակագրությունն աճում է:

2013-ին London School of Hygiene and Topical Medicine-ն հաշվել է, որ Ադրբեջանում 2005-2009-ին աղջիկների 10 տոկոսը չի ծնվել երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով:

Եվ 2014-ին European Population Conference-ն արձանագրել է, որ Ադրբեջանում 15-19 տարեկան աղջիկների շրջանում ամեն 1000 աղջկա հաշվարկով 67 տոկոսը հղիացել է: Նշվում է նաև, որ Ադրբեջանում հղիության արհեստական ընդհատումների մասին տվյալներն ամբողջական չեն և հղիությունների ցուցանիշը նվազեցված է:

Դեռահասների շրջանում հղիության արհեստական ընդհատումների թիվն աճում է: 2017-ին 15-19 տարեկան աղջիկների շրջանում գրանցվել է 1,605 արհեստական ընդհատում, երբ մեկ տարի առաջ գրանցվել էր նման 1,261 դեպք: Սա ըստ Ադրբեջանի կառավարության տվյալների: 15-17 տարեկան աղջիկների շրջանում թիվն աճել է նույնիսկ ավելի շատ:

«Նոր ծրագիրը կնպաստի սեռավարակների, դեռահասների հղիության և հղիությունների արհեստական ընդհատումների կանխարգելմանը: Դրանով նախատեսված է նաև զարգացնել կանանց հոգական առոջղությունը, քանի որ այս խնդիրներն առաջացնում են հոգեբանական հետևանքներ և այս խնդրին նախկինում ուշադրություն չէին դարձնում», – ասում է Սեյիդովը:

Առողջապահության և Կրթության նախարարարությունների համատեղ ծրագիրը փորձարկվել է: Պիլոտային գործարկմանը մասնակցել են հանրային դպրոցների 7-րդ և 9-րդ դասարանների 60,000 աշակերտներ: Նրանց սովորեցրել են, թե ինչ կարող են անել աղջիկները և ինչ պետք է անեն սեռական բռնության ենթարկվելու դեպքում:

Նոյեմբերին Բաքվի սկսվել են այս կրթական ծրագիրը մատուցողների դասընթացները և նախատեսվում է, որ 2019-ի սկզբին, երբ Կրթության նախարարությունը հաստատի այն, ծրագիրը կներդրվի Բաքվի բոլոր դպրոցներում: Հստակ ժամկետը չի հայտարարվում:

Նախատեսված փոփոխությունների մասին հասարակական կարծիքը հակասական է: Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցում է անցկացրել Բաքվի փողոցներում և պատասխանողների մեծ մասն ասել է, որ նման կրթական ծրագրի անհրաժեշտություն չկար և վստահ չեն, որ նման ծրագրի համար դպրոցները ճիշտ տեղ են: Հարցվողներից մեկն ասել է, որ հասարակությունը պատրաստ չէ նման կրթության, մեկ ուրիշը հավելել է, որ ունի դուստր և նման հարցերը նրա հետ կարող է քննարկել միայն մայրը:

Բայց կանանց առողջությամբ զբաղվող կազմակերպությունները ողջունում են այս ջանքերը: «Ադրբեջանում սեռակրթության կարիք կա: Սա երկիր է, որտեղ կան լրջագույն խնդիրներ սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում», – ասում է Women’s Association for Rational Development ՀԿ նախագահ Շահլա Իսմայիլը: Նա հավելել է, որ ծրագրի հաջողությունը կախված կլինի նաև այն ուսուցիչներից, որոնք կներկայացնեն այն: Նրանք իրականում քիչ են տեղեկացված և հիմանակնում ունեն նախապաշարմունքներ սեռակրթության վերաբերյալ:

Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների թիվը նվազեցնելու ուղղությամբ սա կառավարութան առաջին փորձը չէ: 2013-ին քննարկվում էր երեխայի սեռը հայտնելն արգելելու հարցը, թեև քննարկումները չհաստատեցին նման կարգը: Ինչից հետո կառավարությունը սկսեց դիտարկել սեռակրթության տարբերակը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները տարածված են Ադրբեջանի  հատկապես գյուղական բնակավայրերում: Ծնելիության ընդհանուր ցուցանիշում տղաների և աղջիկների համամասնությունը կազմում է համապատասխանաբար 115 և 100, գյուղերում ցուցանիշն ավելի բարձր է` Շեկիի և Գյանջայի շրջաններում` 149 և 144: Եվ սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է` ըստ ՄԱԿ-ի:

Գյուղերում կանայք հաճախ չեն ուզում կամ չեն կարողանում քայլեր ձեռնարկել անցանկալի հղիությունը կանխելու համար: «Շատ կանայք դեռ հավատում են, որ կանխարգելիչ դեղամիջոցները վտանգավոր են և ավելի անվտանգ է ընդհատել անցանկալի հղիությունը», – ասում է գինեկոլոգ Էլնարա Հուսեյնովան: Խնդիրն ավելի են բարդացնում անպատասխանատու գինկելոգները, որոնք հղիության ընդհատումները դիտարկում են որպես եկամտի աղբյուր:

«Գյուղական շրջաններում սեռակրթության դեմ կպայքարեն ավելի ինտենսիվ», – ասում է  Իսմայիլը և ենթադրում, որ որոշ ծնողները դա կօգտագործեն որպես առիթ աղջիկներին դպրոց չթողնելու համար, երբ այնտեղ արդեն սովորական է դպրոցը 13-14 տարեկանում թողնելը: «Առաջին հերթին դպրոցականների ծնողների շրջանում պետք է ինտենսիվ և բազմակողմանի աշխատանք իրականացվի, որպեսզի նրանց բացատրեն այս ծրագրի անհրաժեշտությունը», – հավելում է Իսմայիլը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment