Ադրբեջանի պետական թրոլինգը լռեցնում է այլախոհենրին ու ժողովրդավարության տպավորություն ստեղծում

Ադրբեջանի պետական թրոլինգը լռեցնում է այլախոհենրին ու ժողովրդավարության տպավորություն ստեղծում

Հոդվածի առանցքում

  • Հուսադրող է այն, որ երիտասարդների մի միասը տեղափոխվել է այնպիսի կայքեր, որոնք արգելափակելն ու փակելը հեշտ չէ:

Ուշադրությանն արժանի

Երբ ամենօրյա գլխագրերը ողողված էին ռուսական թրոլինգի ու մանիպուլյացիաների մասին լուրերով, սոցիալական մեդիան կարծես ուտոպիա էր խոստանում: Տեսությունը կայանում էր նրանում, որ բջջայիններն իրենց, այսպես կոչված, անվճար սոցիալական մեդիաներով ու համացանցով ամբողջ աշխարհում անիրավ համայնքներին իրենց կարծիքն արտահայտելու հարթակ կհանդիսանա ու մարդիկ կօգտվեն ազատ կամարտահայտման իրենց իրավունքից, կդիմակայեն պետական ճնշող ռեժիմներին: Ռեթվիթների ու տարածելու հնարավորությունը պետք է բարձրացներ տեղեկության տարածման մասշտաբներն ու ժողովրդավարության մակարդակը: Բայց սպասումները չարդարացան:

Վերցնենք, օրինակ` Արաբական Գարնան երկարատև ազդեցությունը Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում ու Եմենում, որտեղ սոցիալական մեդիան ինչպես Facebook –ն ու Twitter-ը, թույլ էին տալիս ցուցարարներին ռեժիմների դեմ հավաքներ կազմակերպել:  Եգիպտոսում հազարավոր հեղափոխականներ Թվիթերից անմիջապես հայտնվեցին Թահրիրի հրապարակում, որից հետո բռնապետ Հոսնի Մուբարաքը հեռացվեց:

Բայց մոտ մեկ տասնամյակ անց ավտոկրատները վերադարձան ու այս անգամ սոցիալական մեդիան նրանց ձեռքում դարձավ անհնազանդներին վերացնելու միջոց: Եգիպտոսում “fake news” անվանումը ստացած օրենքն ավելի քան 5000 հետևորդ ունեցողներին բանտարկելու պատրվակ է: Արաբական աշխարհում դիկտատորներն այդ տեխնոլոգիաներն օգտագործում են մարդկանց հետևելու քաղաքացիներին, այսպես կոչված, մոնիթորինգի ենթարկելու համար:

Այս ռազմավարությունը Միջին Արևելքից կտրել-անցել է հազարավոր կիլոմետրեր ու հասել է Ադրբեջան, որտեղ կառավարության հովանու ներքո գործող թրոլերն օգտագործվում են քաղաքական այլախոհության դեմ: Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը 100 ամենաազատ երկրների վարկանիշային ցուցակում 12-րդ է: Խոսքի ազատության հանդեպ ոտնձգություններն այստեղ հաճախակի բնույթ են ստացել 2010-ից: Երգիծական ժանրի քաղաքական բլոգերը 2.5 տարվա ազատազրկման դատապարտվեց այս վիդեոն հրապարակելու համար, որտեղ նա էշի կերպարանքով է:

Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քեթի Փիրսն ուսումնասիրել է՝ ինչպես է Ադրբեջանի կառավարությունը չարաշահում սոցիալական մեդիան: Նրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած կեղծ հոդվածների, նենգ մեմերի ու զրպարտող մուլտֆիլմերի տարածմանը, այդ երկիրն օգտագործում է Խորհրդային Միության դասական ցենզուրայի ռազմավարությունը`21-րդ դարի գործիքներով:

Նախկին Սովետական Միությունում սովորական երևույթ էր, որ կային PR խորհրդատուների պես մարդիկ, այսպես կոչված՝ ստրատեգներ: Նրանց գործիքաշարքից մեկն իշխող կուսակցության երիտասարդ թևն էր, երիտասարդներ, որոնք ցանկանում են առաջ գնալ, բարձրանալ քաղաքական կարիերայի աստիճանով: Այդ երիտասարդները պատրաստ են հաճոյանալ և լավատեղյակ են տեխնոլոգիական աշխարհի նորություններից: Ու հենց այդ խողովակով են անցնում քաղաքական տեխնոլոգները:

Որպես կանոն նրանք տպագիր մամուլում ռեժիմի հետ կապված հոդվածներ են տպում: Այդ հոդվածները ճշմարտության բաղադրիչներ ունենում են, ու հենց այդ բաղադրիչներն են ստիպում մարդկանց հավատալ, որ մյուս մասն էլ է ճիշտ: Հետո նրանք թրոլինգի քարոզարշավ են սկսում: Սկսվում են համացանցային հետապնդումները: Տարածվում են  վարկաբեկող նյութեր, ասեկոսեներ, մեմեր, հետո էլ այդ կառավարական թրոլերն այնքան բողոք են ուղարկում սոցիալական մեդիայի ադմինիստրացիային տվյալ մարդու էջը փակելու կամ սառեցնելու խնդրանքով, որ այն ի վերջո արգելափակվում է: Facebook –ն ու՞մ կհավատա:

Շատ դեպքերում նրանք լռեցնում են մարդկանց ընտանիքիդ միջոցով: «Լսիր՛, այլախո՛հ, եղբայրդ կամ հայրդ մեզ մոտ է աշխատում, կազատենք նրան»: Սա իրոք մեծ զսպող գործոն է: Որպես կանոն ընդդիմադիրների մեծ մասն անկախ է, կորցնելու բան չունի: Քանի որ, եթե ընտրանի միակ կերակրողն ես, ռիսկի չես դիմի: Շանտաժին ենթակա մարդիկ որպես կանոն ձայները կտրում են:

Հուսադրող է այն, որ երիտասարդների մի միասը տեղափոխվել է այնպիսի կայքեր, որոնք արգելափակելն ու փակելը հեշտ չէ, որոնց հղումներն անմիջապես Amazon-ի վեբ սերվերին է միացված: Նրանք նաև WhatsApp են օգտագործում տեղեկություն տարածելու համար: Շատերն այլևս Facebook չեն օգտագործում: Instagram-ն ու Սնափչաթը նույնպես կսկսեն օգտագործել, տեսնենք՝ ինչպիսին կլինի կառավարության արձագանքը: Արդյոք նրանք մտադիր են ավելի շատ ներդրումներ կատարել վերահսկողության համակարգում: Հայտնի չէ, ինչպես դա կգործի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment