Ադրբեջանի պահանջով իսրայելական ընկերության արտահանման լիցենզիան կասեցվել է

Ադրբեջանի պահանջով իսրայելական ընկերության արտահանման լիցենզիան կասեցվել է

Հոդվածի առանցքում

  • Իսրայելի պաշտպանության նախարարությունը կիրակի կասեցրել է Aeronautics Ltd ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների արտահանման լիցենզիան: Պատճառն այն է, որ ընկերությունը կասկածվում է Ադրբեջանի առաջարկով 2017-ին հայկական զինուժի դեմ, այսպես կոչված, մահապարտ դրոններ փորձարկելու մեջ և այդպիսով խախտել Իսրայելի օրենքը: Գործին վերաբերող շատ մանրամասներ դատավարական գաղտնիք են: ՊՆ-ի որոշման մասին ընկերությունը տեղեկացրել է Թել Ավիվի ֆոնդային բիրժային:

Ուշադրությանն արժանի

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կիրակի կասեցրել է Aeronautics Ltd ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների արտահանման լիցենզիան: Պատճառն այն է, որ ընկերությունը կասկածվում է Ադրբեջանի առաջարկով 2017-ին հայկական զինուժի դեմ, այսպես կոչված, մահապարտ դրոններ փորձարկելու մեջ և այդպիսով խախտել Իսրայելի օրենքը:

Գործին վերաբերող շատ մանրամասներ դատավարական գաղտնիք են: ՊՆ-ի որոշման մասին ընկերությունը տեղեկացրել է Թել Ավիվի ֆոնդային բիրժային:

Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատեց տեղեկությունը` ընկերության 3 բարձրաստիճան պաշտոնյաների` հիմնադիր և նախագահ Ամոս Մաթանի, փոխնախագահ Մեիր Ռիզմովիթչի և մեկ այլ անձի, որի անունը չի նշվում, արտահանման լիցենզիան կասեցվել է` մինչև դատավարության վերջը:

«Նրանք չեն կարողանա զինտեխնիկա արտահանել կամ աշխատել արտասահմանցի պաշտոնյաների հետ», – նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Այս որոշումն ուժի մեջ կլինի, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել նրանց դեմ քննվող գործով:

Այս հայտարարությունից երկու շաբաթ առաջ մեկ այլ ռազմարդյունաբերող` Rafael-ը համաձայնել էր գնել Aeronautics-ը 231.7 մլն դոլարով:

2018-ի օգոստոսին Իսրայելի դատախազությունը հայտարարեց, որ մեղադրանքների կառաջադրվեն Մաթանին, Ռիզմովիտչին և ընկերության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք առնչութուն են ունեցել Orbiter 1K-ի անօրինական փորձարկման հետ:

Նույն հայտարարության մեջ նշված էր նաև, որ նրանք կասկածվում են խարդախության, և ռազմական արտադրանքի արտահանման վերահսկման այլ օրենքներ խախտելու մեջ:

Պատասխան հայտարարության մեջ Aeronautics-ը նշել է. «Մենք համոզված ենք, որ երբ առաջին իսկ լսումների ժամանակ ներկայացնենք մեր դիրքորոշումը, դատախազությունը ավելի տեղեկացված որոշում կկայացնի այն մասին, որ ոչ մի հիմք չկա ընկերության կամ ընկերության պաշտոնյաների դեմ դատ բացելու համար և գործը կփակվի»:

2017-ի օգոստոսին տեղեկություններ տարածվեցին, որ ընկերությունը կասկածվում է Orbiter 1K կամիկաձե դրոնները ԼՂ շրջանում հայկական դիրքերի դեմ փորձարկելու մեջ` դրանք ադրբեջանցի պաշտոնյաներին ցուցադրելու նպատակով: Տեղեկությունն առաջինը տարածեց Maariv թերթը:

Իսրայելի իրավապահ համակարգի միանգամից մի քանի կառույցներ հետաքննություն սկսեցին` ուսումնասիրելով Aeronautics-ի քայլերն ու որոշումները, բայց այդ հետաքննության մանրամասները փակ են:

Հետաքննությանը զուգահեռ ընկերությունը հայտարարել էր, որ արգելվել է Orbiter 1K դրոնների վաճառքը Ա դասի հաճախորդի` առանց նշելու հստակ երկրի անունը:

Aeronautics-ը մեղադրվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու պատվիրակություն ուղարկելու մեջ, որը ներկայացնելու էր Orbiter 1K անօդաչուն, և որը կարող էր զինված լինել 1-2 կիլոգրամ պայթուցիկ նյութով և որով, հնարավոր է, թիրախավորվել է հակառակորդի կենդանի ուժը:

Ըստ մեղադրանքի, երբ 2017-ին կամիկաձե դրոնը ընկերության հրահանգիչները ներկայացնում էին Ադրբեջանի բանակին, նրանց խնդրել են լայվ փորձարկում կատարել հայկական մարտական դիրքերի դեմ:

Նման փորձարկումն անօրինական է ըստ Իսրայելի օրենքի, քանի որ կենդանի թիրախների դեմ անհրաժեշտ է հատուկ թույլտվությունը, որը հազվադեպ է տրվում: Եվ այս դեպքում նվազ հավանական է, որ Aeronautics Defense Systems-ն ունեցել է այդ թույլտվությունը, քանի որ Իսրայելը Հայաստանին չի դիտարկում որպես թշնամի երկիր:

Maariv-ը հաղորդում է, որ Orbiter 1K դրոնները ներկայացնող երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են կատարել փորձարկումը, թեև իրենց ղեկավարները սպառնալից տոնով են պահանջել կատարել հրահանգը:

Դրանից հետո Aeronautics Defense Systems-ի պատվիրակության երկու անդամներ փորձել են կատարել Բաքվի խնդրանքը, բայց քանի որ չեն ունեցել համախատասխան փորձառություն, փորձը տապալվել է` թիրախները չեն խոցվել:

Երբ հրապարակվեցին այս փորձարկման մասին առաջին լուրերը, ընկերությունը հերքեց` նշելով. «կենդանի թիրախների դեմ երբեք փորձարկում չեն կատարել, ներառյալ այս դեպքում»:

ԱԹՍ-ների արտադության ուղղությամբ մասնագիտացած Aeronautics Defense Systems-ն արտադրութում է նաև այլ դրոններ, որոնք նման են Orbiter 1K-ին, բայց չունեն հարձակողական հնարավորություններ և կարող են օգտագործվել միայն հետախուզական նպատակներով:  Azad Systems-ը, որն Aeronautics Defense Systems-ի դուստր ընկերությունն է, և որը ղեկավարում է Ադրբեջանի ՊՆ-ն, այժմ արտադրում է Orbiter-ի առնվազն երկու մոդել: Ադրբեջանական մեդիան գրում է, որ Ադրբեջանն արդեն ունի ադրբեջանական արտադրության կամիկաձե դրոններ:

2016-ի Ադրբեջանն օգտագործել էր իսրայելական մեկ այլ կամիկաձե անօդաչու` Israeli Aerospace Industries-ի  Harop մոդելը: Թիրախավորվել էր ավտոբուս, սպանվել էին մի քանի հայեր:

Ադրբեջանն իսրայելական ռազմարդյունաբերական արտադրանքի ամենամեծ ներկրողներից մեկն է, ինչպես նաև հրեական պետության կարևոր դաշնակիցը, ընդհանուր սահման ունի Իսրայելի թշնամի Իրանի հետ և ապահովում է Իրանի նավթի պահանջի 25-40 տոկոսը: 2016-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանն Իսրայելից գնել է 5 մլրդ դոլարի զենք և պաշտպանական համակարգեր:

Իսրայելը պարբեբար հայտնվում է քննադատության թիրախում Ադրբեջանի հետ գործակցության պատճառով, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցները պարբերական են և թեև Ադրբեջանն այն քիչ մուսուլման երկրներից է, որտեղ Իսրայելն արժանանում է դրական վերաբերմունքի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment