Ադրբեջանի նախագահի դուստրերը փորձել են օֆշորային ֆոնդերով բնակարան գնել Լոնդոնում

Ադրբեջանի նախագահի դուստրերը փորձել են օֆշորային ֆոնդերով բնակարան գնել Լոնդոնում

Հոդվածի առանցքում

  • Լեյլա և Արզու Ալիևաները 59.5 միլիոն եվրո են վճարել Նայթսբրիջում երկու շքեզ բնակարան գնելու և ևս 3 մլն․ եվրո` դրանք միացնելու` 1 բնակարան դարձնելու համար: 2015թ-ին կնքված այս գործարքը Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքի բազմամիլիոնանոց պորտֆոլիոյում վերջինն է: Ասում են, որ Լեյլա Ալիևան նախընտրում է ապրել Բրիտանիայում: Նա ստեղծագործում է, ընկերութուն է անում Բրիտանական արքայական ընտանիքից արքայազն Էնդրյուի, լորդ Մենդելսոնի և Էլիզաբեթ Մուրդոքի հետ:

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայում դատարանը լսում է Ադրբեջանի նախագահի դուստրերին վերաբերող գործը, ըստ որի նրանք Լոնդոնում 60 միլիոն եվրո արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել` վճարելով օֆշորային գաղտնի ընկերության միջոցներով: Սա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում փողերի լվացման մեծ ռիսկի պատճառով:

Լեյլա և Արզու Ալիևաները 59.5 միլիոն եվրո են վճարել Նայթսբրիջում երկու շքեզ բնակարան գնելու և ևս 3 մլն․ եվրո` դրանք միացնելու` 1  բնակարան դարձնելու համար: 2015թ-ին կնքված այս գործարքը Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքի բազմամիլիոնանոց պորտֆոլիոյում վերջինն է:

Լեյլա Ալիևան այս գնումը կատարել է ճիշտ այն ժամանակահատվածում, երբ ամուսնալուծվում էր ադրբեջանցի գործարար և փոփ աստղ Էմին Աղալարովից: Աղալարովի հայրը` Արասը, որն աշխատում է Մոսկվայում, 2013թ-ին Ռուսաստանում հյուրընկալել էր Դոնալդ Թրամփին:

Իրավապահներն Ալիևաների գնումների մասին մանրամասներ են իմացել այն փաստաբանից, որը կազմակերպում էր գործարքը: Լոնդոնում գործող Child & Child փաստաբան Խալիդ Շարիֆը խոստովանել է, որ չի կարողացել կազմակերպել փողերի լվացման պրոցեսը: Դատարանը նրան տուգանել է 85.000 եվրոյի չափով: Նա Բրիտանիայում աշխատող առաջին իրավաբանն է, որը պատժվում է 2016թ-ին Guardian-ում և այլ լրատվամիջոցներում հրապարակված պանամական փաստաթղթերի գործով, երբ բացահայտվեցին 11.5 մլն փաստաթղթեր պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերությունից:

Ալիևա քույրերին  Child & Child ընկերությունը ներկայացրել է նախագահի մոտ գործընկեր Ջավադ Մարանդին: Դրանից հետո Շարիֆը Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնել է  Exaltation Ltd ընկերությունը, որի գլխավոր նպատակը Բրիտանիայում անշարժ գույք ձեռք բերելն էր:

Ալիևաները կարևոր դիրք ունեն իրենց երկրում և դրա սահմաններից դուրս և պետք է ներկայացվեին որպես քաղաքականապես կարևոր դեմքեր: Այս կարգավիճակն էլ նրանց բանկային գործարքները հատուկ կարգի է դասում:

Այնուամենայնիվ Շարիֆը չի հաստատում նման քայլերը: Դատարանի հարցին, թե արդյոք նրա հաճախորդներն ունեն քաղաքականապես կարևոր դեմքի կարգավիճակ, նա պատասխանել է` ոչ:

Լյուքս դասի բնակարանները, որոնք պետք է գնեին Ադրբեջանի նախագահի դուստրերը, մոտ էին Child & Child-ի լոնդոնյան գրասենյակին և Բուքինգհեմյան պալատին: Տվյալների փոխանակումից հետո քույրերը սկսել են վճարումներ կատարել: Գործարքը բացահայտվել է 2016թ-ին, երբ նրանք ձեռք բերեցին սեփականության իրավունքը:

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել փաստը, որ արտասահմանում քաղաքական կապեր ունեցող անձինք Լոնդոնում անշարժ գույք են ձեռք բերում անհայտ ընկերությունների միջոցով` հեշտ և առանց խոչընդոտների ու ամենավտանգավորն այն է, որ այս ամենին մասնակցում են Մեծ Բրիտանիայի իրավաբանական ընկերությունները:

Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահն է 2003թ-ից: Այս ընթացքում նրա դուստրերը ձեռք են բերել հսկայական բիզնես կայսրություն: Ալիևները լյուքս դասի բնակարաններ ունեն Լոնդոնում. Մոսկվայում, Դուբայում և Չեխիայում:

Շարիֆը կազմակերպել է նաև 2-րդ գործարքը, որով Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի զարմուհի Միրջալալ Փաշաևը Ջավադ Մարանդիից նվեր է ստացել 3.5 մլն եվրո արժեքով բնակարան Լոնդոնում: Բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվել է անհայտ մի իրավաբանական անձից մյուսին:

Դատարանում հայտարարվել է, որ ավելի վաղ Փաշաևը Մարանդիին ծննդյան առիթով բնակարան էր նվիրել Բաքվում: Գործով զբաղվող փաստաբան Էնդրյու Տաբաչնիկն ասում է, որ նվերների նման փոխանակությունը կասկած է հարուցում, որ կարող է քողարկվել փողերի լվացման փաստը: Տաբաչնիկն ընդգծում է, որ այս գործարքի մասով դեռ լրացուցիչ հարցումներ պետք է կատարվեն:

Ալիևա քույրերը չեն պատասխանել գործարքներ և դրանց շուրջ առաջացած աղմուկը մեկնաբանելու առաջարկին: Ասում են, որ Լեյլա Ալիևան նախընտրում է ապրել Բրիտանիայում: Նա ստեղծագործում է, ընկերութուն է անում Բրիտանական արքայական ընտանիքից արքայազն Էնդրյուի, լորդ Մենդելսոնի և Էլիզաբեթ Մուրդոքի հետ:

Ըստ ԱՄՆ դիվանագիտական խողովակների` նախագահ Ալիևն Ադրբեջանում ամենահարուստ մարդն է, երկրի քաղաքական համակարգը ֆեոդալական է` կենտրոնացած միմյանց սերտ փոխկապակցված ընտանիքների ձեռքում, որոնք վերահսկում են տնտեսության բոլոր ոլորտները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment