Ադրբեջանը Հայաստանի հետ երկխոսության նոր հնարավորություններ է տեսնում

Ադրբեջանը Հայաստանի հետ երկխոսության նոր հնարավորություններ է տեսնում

Հոդվածի առանցքում

  • Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատելի էր թեև համեստ, բայց բարելավում: Փաշինյանը և Ալիևը սեպտեմբերին կարճ հանդիպում ունեցան և պայմանավորվեցին օպերատիվ կապ ստեղծել: Դրանից հետո միջազգային դիտորդներն ընդգծում են շփման գծում հրդադարարի խախտումների նկատելի նվազումը: Երկու կողմերը մեղմել են իրար դեմ հրապարակային հռետորիկան և ԱԳ նախարարները վերջին 6 ամսում հանդիպել են 3 անգամ և հունվարի վերջին նորից կհանդիպեն:

Ուշադրությանն արժանի

Հայաստանում նոր կառավարության աշխատանքի անցնելուց հետո Բաքվում նկատվում է մեծ օպտիմիզմ, որ տարիների լճացումից հետո վերջապես կա պոտենցիալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում պրոգրեսի համար:

Վերջին շաբաթներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները անսովոր դրական տոնով հայտարարություններ են անում: Դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը թվիթել էր, որ «2019-ը կտա նոր ազդակներ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»: Նույն դեկտեմբերին հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ «երկար ժամանակ անց հասել ենք ընդհանուր փոխըմբռնման»: Այս հայտարարություններից ոչ մեկի դեպքում հստակ չէր, թե օպտիմիստական հայտարարություններն ինչով էին պահմանավորված, բայց դրանք երկուսն էլ ուշադրություն գրավեցին քանի որ նկատելի էր հռետորիկայի դրական փոփոխությունը:

Նաև Բաքվի արտաքին քաղաքական ապարատում եղան պաշտոնյաների փոփոխություններ, որոնք ենթադրում են Բաքվի կողմից երկխոսության պատրաստակամություն: Դեկտեմբերի վերջին երիտասարդ դիվանագետ Թուրալ Գանջալիևն ընտրվեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ներկայացնող պետական կազմակերպության ղեկավար: Նրա նախորդը հայտնի էր ոչ կոմպետենտ լինելով և կազմակերպությունն արդյունավետ ներկայացնելու անկարողությամբ:

Սրանից առաջ սեպտեմբերին Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական էր նշանակվել Հիքմեթ Հաջիևը: Նա նախկինում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր և հեղինակություն է վաստակել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշումներով, բայց իրականում Բաքվի արտաքին քաղաքական շրջանակներում հայտնի է որպես չափավոր ձայն, որը ձգտում է հասնել հայերին:

Այս փոփոխությունները կարծես թե պատասխան են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, և Սերժ Սարգսյանի հեռանալուն, որն արմատներով Ղարաբաղից է և պատերազմի վետերան է, որին Բաքվում ընկալում էին որպես Ղարաբաղի հարցում հայկական կոշտ դիրքրոշումների մարմնացում: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Բաքվում շատերը ընկալել են որպես փակուղուց դուրս գալու և ձգձգվող բանակցությունները, որոնցով փորձում են վերադարձնել Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողությունը, ավարտին հացնելու հնարավորոթյուն:

«Կարծես թե ադրբեջանցիները մի փոքր զիջում են, որպեսզի տեսնեն ինչ կփոխվի: Սրանք փոքր քայլեր են և բոլորն էլ շրջադարձի հնարավորությամբ, բայց վերջին տարիների ֆոնին բավական դրական են», – ասում է Carnegie Europe-ի փորձագետ Թոմ դե Վաալը:

«Նոր ու երիտասարդ էլիտայի իշխանության գալը Ադրբեջանի հասարակական շատ շրջանակներում արդյունավետ երկխոսության և բանակցությունների հույս են արթնացրել: Ադրբեջանում հասարակության մեծ մասը և երկրի ղեկավարությունը հավատում են, որ պատերազմում հաղթած Հայաստանի նախկին իշխանությանը փոխարինած նոր կառավարությունն ավելի բաց է: Հնարավորություն կա ստեղծել վստահության մթնոլորտ հակամարտության կարգավորման գործում քայլ առաջ անելու համար», – ասում է ադրբեջանցի վերլուծաբան Ժաուր Շիրիևը:

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատելի էր թեև համեստ, բայց բարելավում: Փաշինյանը և Ալիևը սեպտեմբերին կարճ հանդիպում ունեցան և պայմանավորվեցին օպերատիվ կապ ստեղծել: Դրանից հետո միջազգային դիտորդներն ընդգծում են շփման գծում հրդադարարի խախտումների նկատելի նվազումը: Երկու կողմերը մեղմել են իրար դեմ հրապարակային հռետորիկան և ԱԳ նախարարները վերջին 6 ամսում հանդիպել են 3 անգամ և հունվարի  վերջին նորից կհանդիպեն: «Ակնհայտ է, որ այս փոփոխությունները ստեղծում են բանակցային գործընթացն առաջ տանելու հանարվորություն», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևիան:

Բաքվի քայլերը մասնակիորեն հիմնավորված են այն հանգամանքով, որ խարիզմատիկ Փաշինյանը և ռեֆորմիստների նրա երիտասարդ թիմը միջազգային հարթակներում սիրելի են դարձել:

Մասնավորապես կարծիք կա, որ Գյանջալիևի նշանակումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին որպես երրորդ կողմ բանակցություններին ներգրավվելու մասին Փաշինյանի հայտարարությամբ: Այս պահին բանակցում են միայն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները: Բաքուն մերժում է Ստեփանակերտի հետ բանակցելու առաջարկը` պնդելով, որ ԼՂ իշխանություններն անօրինական են և Երևանի հսկողության տակ են: Նրանց փոխարեն Ադրբեջանը մտադիր է առաջ բերել Գյանջալիևի խմբին, որը հայտնի է որպես Ադրբեջանի հանրապետության ԼՂ շրջանի ադրբեջանական համայնք: Այս խմբին Բաքուն դիտարկում է որպես Ստեփանակերտի հայկական ղեկավարության անալոգ:

«ԼՂ հայ և ադրբեջանի համայնքների միջև մարդկային կապերի ստեղծումը ավելի հասկանալի կլինի և կարող է նաև վստահություն ստեղծվել», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևիան:

«Հիմա Ադրբեջանը հավանաբար ավելի շատ կարիք ունի քան առաջ, որ ինչ-որ մեկը ներկայացնի այս համայնքը պրոֆեսիոնալ և դիվանագիտորեն: Գյանջալիևի նշանակումը նշան է, որ Ադրբեջանը պատրաստ է աջակցել համայնքների երկխոսությանը` որպես ավելի լայն էթնիկ հաշտության», – ասում է Ադրբեջանի կառավարությանը հարող վերլուծական կենտրոնի վերլուծաբան Ֆուադ Չիրագովը:

Այս ամենը տեղի է ունենում Բաքվի ռազմավարական մտածողության մեկ այլ տենդենցի ֆոնին: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է հնարավորություն ստեղծել Ադրբեջանի համար օգտագործել դիվանագիտական և ռազմական առավելությունը: Ադրբեջանցի վերլուծաբան Շիրիևը Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուների և վելուծաբանների շրջանում հարցում է անցկացրել և նրանց 60 տոկոսը նշել է, որ այո, Երևան-Մոսկվա հարաբերությունների վատթարացումը կարող է հնարավորություններ ստեղծել Բաքվի համար:

Իր վերջին հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ  նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը պնդում է, որ Ռուսաստանի քաղաքական դժվարությունները, մասնավորապես պատժամիջոցները, հավանաբար կհեռացնեն Հայաստանին և Ռուսաստանին: Այս իրավիճակում, եթե Հայաստանը հետաքրքրված չլինի բանակցություններով ինչքան էլ միջնորդները ջանքեր գործադրեն դիվանագիտական կարգավորման ուղղութամբ, ռազմնական գործողությունները վերսկսելու հավանականությունը մեծ է:

Նշանակման հաջորդ շաբաթներին արմատներով Ղարաբաղից Գյանջալիևը ակտիվ էր ադրբեջանական մեդիայում և թվիթերում: Նա հիմնականում խուսափել է Ղարաբաղի իշխանությունների ոչ լեգիտիմության մասին ադրբեջանական ձևակերպումներից: Բայց նաև կողմ է եղել Ղարաբաղի հայերի հետ մարդկային շփումներին: «Ցավոք, Սերժ Սարգսյանի ռեժիմը նման երկխոսություն թույլ չէր տալիս: Հուսով ենք, որ հայ համայնքի հետ կկարողանանք ստեղծել կապեր և կառուցողական երկխոսության մեջ մտնել նոր փուլում հակամարտության կարգավորման ընթացքում», – ասել է նա:

Այս ամենին հայկական կողմից արձագանքել է ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մաիլյանը: «Կարծում եմ, որ կողմերը չպետք է խոչընդոտեն, եթե Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպություններ որոշեն իրենց խնդիրները քննարկել», – ասել է նա:

Մի կողմից Գյանջալիևի նշանակումը կարող է լինել տակտիկական քայլ, մյուս կողմից սա կարող է նաև նոր երկխոսություն կառուցելու փորձ լինել, որը զերծ կլինի ագրեսիայի և սպառնալիքների հռետորաբանությունից, ասում է Հայաստանից փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը:  «Առայժմ չափազանց վաղ է այս քայլի մեջ օպտիմիզմ տեսնելու համար, թեև երկխոսույթուն սկսելու բոլոր քայլերը պետք է ողջունելի լինեն», – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment