Ադրբեջանը դադարեցնում է թերթերի պետական ֆինանսավորումը

Ադրբեջանը դադարեցնում է թերթերի պետական ֆինանսավորումը

Հոդվածի առանցքում

  • Հունվարի 31-ից ուժի մեջ մտնող կարգավորումներով Ադրբեջանում կֆինանսավորվեն միայն այն թերթերը, որոնք պարբերաբար լույս են տեսել վերջին երեք տարում, ունեն նվազագույնը 16 էջ (A3 ֆորմատով), տպաքանակը 5,000 է, որից վաճառվում է առնվազն 2,000-ը: Նվազագույնը 18 թերթ կկորցնի ֆինանսավորումը, ներառյալ Sharg, Adalyat և Bizim Yol թերթերը, որոնք վերջին շրջանում ամենապոպուլյարն են և համարվում էին անկախ խմբագրական գիծ ունեցող: Եվ հակառակ իրենց հեղինակությանը, հազիվ էին գոյատևում

Ուշադրությանն արժանի

 

Հունվարի 31-ից ուժի մեջ մտնող կարգավորումներով Ադրբեջանում կֆինանսավորվեն միայն այն թերթերը, որոնք պարբերաբար լույս են տեսել վերջին երեք տարում, ունեն նվազագույնը 16 էջ (A3 ֆորմատով), տպաքանակը 5,000 է, որից վաճառվում է առնվազն 2,000-ը:

Նվազագույնը 18 թերթ կկորցնի ֆինանսավորումը, ներառյալ Sharg, Adalyat և Bizim Yol թերթերը, որոնք վերջին շրջանում ամենապոպուլյարն են և համարվում էին անկախ խմբագրական գիծ ունեցող: Եվ հակառակ իրենց հեղինակությանը, հազիվ էին գոյատևում, ըստ ocmedia.org-ի:

Թերթերի թվում, որոնք կշարունակեն ֆինանսավորում ստանալ, Yeni Azerbaijan-ն է՝ իշխող Նոր Ադրնեջան կուսակցության պաշտոնաթերթը և կառավարությանը պատկանող Sas և İki Sahil թերթերը, ինչպես նաև այլ պրոիշխանական թերթեր:

Երբ տարածվեց հայտարարությունը, որ պետական ֆինանսավորումը դադարեցվելու է, որոշ թերթեր հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց տպագիր տարբերակների թողարկումը:

Bahaddin Hazi, editor-in-chief of Bizim Yol-ի գլխավոր խմբագիր Բահադդին Հազին ասում է, որ թերթը կշարունակի աշխատել օնլայն: «Կարծում եմ, դա ճիշտ որոշում է այս իրավիճակում: Տպագիր մեդիան ծախսատար է և դրա վաճառքի համար շուկա չկա: Օնլայն մեդիան ավելի էֆեկտիվ է և թրենդային: Մեր թերթի օնլայն տարբերակն ավելի պոպուլյար է և մենք պատրաստվում ենք ապագայում զարգացնել այն: Bizim Yol-ը չի փակվում, պարզապես տպագիր տարբերակը կդադարի հրապարակվել»,- ասում է նա:

Bizim Yol-ն առաջին անգամ հրապարակվել է 2003-ին: Թարմ համարներ էին լինում շաբաթվա հինգ օրերին:

Rating-ի գլխավոր խմբագիր Աֆիք Միրզաբեյլին մտածում է, պետական ֆինանսավորում ստանալու համար սահմանված նոր պայմանները չափազանց կոշտ են արբեջանական շուկայի համար: Նա Meydan TV –ին ասել է, որ երկրի թերթերի մեծ մասը չեն համապատասխանում այդ պահանջներին և դա թերթերի համար լրջագույն խնդիրներ կստեղծի:

«Եթե նրանք չեն ֆինանսավորում մեզ, լավ: Մենք կդադարենք աշխատել տպագիր և կշարունակենք օնլայն տարբերակով: Դա մեզ համար խնդիր չէ»,- ասում է նա:

Մեկ այլ՝ Unikal թերթի գլխավոր խմբագիր Ասաֆ Ռզաևը օնլայն հայտարարությամբ նշել է, որ իրենց տպագրությունը կդադարեցնեն:

ԶԼՄ-ների աջակցության պետական հիմնադրամը ստեղծվել է 2008-ին՝ մամուլի ազատությանն ու անկախությանն աջակցելու և լրագրողների սոցապահովությունն ուժեղացնելու նպատակով:

Թերթերն այդ ֆինանսավորումն օգտագործում են իրենց կարողությունները, անձնակազմը զարգացնելու, կայքերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Հիմնադրամի 2010–2018-ի բյուջեի 19 մլն դոլարը հատկացվել է պետբյուջեից:

Ի հավելումն այս ամենին Ադրբեջանի նախագահի ռեզերվային հիմնադրամի միջոցներով լրագրողների համար բնակարաններ են կառուցվում և այդ նպատակով ծախսվել է ավելի քան 39 մլն դոլար:

Լրագրողների Yeni Nesil ասոցիացիայի նախագահ Արիֆ Ալիևն OC Media-ին ասել է, որ ֆինանսական կրճատումներ են իրականացվում պետական շատ կառույցներում: ԶԼՄ-ների աջակցության պետական ֆոնդ չէր կարող խուսափել դրանից, դա անտրամաբանական կլիներ:

Ալիևն ասում է, որ հունվարի սկզբի տվյալով հիմնադրամը 360,000 դոլար է հատկացրել 32 թերթերի: Երեք շաբաթ անց եղավ հայտարարությունը, որ անհրաժեշտ է կրճատել ֆինանսավորվող թերթերի թիվը: Սա նշանակում է, որ բյուջեն կրճատվել է 293,000 դոլարով:

Ալիևն ասում է, որ ֆոնդի սահմանած չափանիշներից մեկը բաժանորդագրությունն էր և այստեղ խարդախության էին դիմում:

«Բաժանորդագրության պլանները կազմվում էին պաշտոնյաների առանձնասենյակներիում, հետո կազմակերպություններն ուղղորդվում էին բաժանորդագրվել այս կամ այն թերթին»,- ասում է նա:

Ըստ Ալիևի, տարիներ շարունակ փորձագետները պնդում էին, որ միջոցները, որոնք համակարգում էին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Մեդիայի զարգացման հիմնադրամն էր, ուղղվում էին առանձին խմբագիրների՝ լոյալության սկզբունքով: Սա հող էր ստեղծում իշխանության չարաշահման և կոռուպցիայի համար:

«Ինչ պատահեց հիմա: Տասը տարի շարունակ տարեկան 590,000–880,000 դոլար ստացող թերթերն ինչպես են մեկ օրում այս վիճակում հայտնվել»,- ասում է նա:

Հիմնադրամի տնօրեն Վուգար Սաֆալին հայտարարություն է տարածել՝ ասելով, որ ամբողջ աշխարհում զարգանում է օնլայն մեդիան և տպագիր մեդիան բախվում է խնդիրների: Նրա խոսքով, սա նշանակում է, որ պետք է փոփոխություններ կատարվեն նաև հիմնադրամի գործունեության մեջ:

Սաֆարլիի խոսքով, հիմնադրամի ֆինանսական օգնության մեծ մասը ծախսվել է թղթի, տպագրության, տեղափոխման և նման ծախսեր հոգալու համար:

«Թերթերի ինտերնետ տարբերակների զարգացմանն աջակցելը կարճ ժամանակահատվածում ավելի մեծ արդյունք կտա»,- ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment