Ադրբեջանը Գյուլենի հետ կապված հրատարակիչին արտաքսում է Թուրքիա
Հոդվածի առանցքում
- Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը չորեքշաբթի հայտնել է, որ Ադրբեջանում գյուլենական շարժման հետ կապված Իբրահիմ Է.-ին՝ տպարանի տնօրենին, արտահանձնել են Թուրքիա: Դա շարժման իրական կամ ենթադրյալ հետևորդների նկատմամբ թուրքական իշխանությունների իրականացրած հետապնդման մասն է:
Ուշադրությանն արժանի
Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը չորեքշաբթի հայտնել է, որ Ադրբեջանում գյուլենական շարժման հետ կապված Իբրահիմ Է.-ին՝ տպարանի տնօրենին, արտահանձնել են Թուրքիա: Դա շարժման իրական կամ ենթադրյալ հետևորդների նկատմամբ թուրքական իշխանությունների իրականացրած հետապնդման մասն է:
Չարտերային թռիչքով Իբրահիմ Է.-ին Ստամբուլ են բերել Ադրբեջանի ոստիկանության 2 աշխատակցի ուղեկցությամբ, այնուհետև հարցաքննության համար ուղարկել են Անկարայի ոստիկանության բաժանմունք:
Թուրք ուսուցիչ Մեհմետ Գելենին էլ, ում անցյալ ամիս առևանգել էին Բաքվում, պարզվեց, որ հարկադրաբար վերադարձրել են Թուրքիա և այժմ նախնական կալանքի տակ է Անկարայում: Առևանգումը կատարվել էր Բաքվի դատարանի շենքի առաջ այն բանից հետո, երբ ադրբեջանցի դատավորը մերժեց Գելենին արտաքսելու Թուրքիայի պահանջը:
Նույն ձևով այս շաբաթ ձերբակալվել է Գյուլենի հետ կապված ևս մեկ գործիչ: Զուբեյիր Գ.-ն, որը Նիգերիայում ընկերություն էր ղեկավարում, ձերբակալվել է Թուրքիայի օդանավակայանում: Նրան մեղադրում են զինված ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար:
Զուբեյիր Գ.-ին տեղափոխել են Անկարա և ձերբակալել:
Հեղափաշրջման փորձից հետո թուրքական կառավարությունը հակակոռուպցիոն պայքարի պատճառաբանությամբ սկսեց զանգվածային հետապնդում իրականացնել շարժման հետևորդների նկատմամբ, ինչի հետևանքով ավելի քան 150 հազար մարդ հեռացվել է պետական աշխատանքից, ավելի քան 50 հազարն ազատազրկվել է, իսկ 600.000 մարդ էլ հարցաքննվել է ահաբեկչության մեղադրանքով:
Ստոկհոլմի Ազատության կենտրոնի (SCF) հրապարակած զեկույցը բացահայտել է դատախազների կողմից օգտագործված անհեթեթ պատրվակները, որոնք թույլ են տվել մեղադրանքներ ներկայացնել ու ձերբակալել ենթադրաբար Գյուլենի շարժման հետ կապված անմեղ մարդկանց: Զեկույցում նշվում է, որ օրենքի հիմնարար սկզբունքները, լայնորեն ու համակարգված կերպով խախտվում են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ